Սահմռկեցուցիչ բոթը չտեսնված սպանդի ցնցեց երկիրս և երկինքը Հայոց։
Մի խելԱՀԵՂ իՎԱՆ իր բութ կճղակներով մարեց մի ողջ գերդաստանի ծուխ՝ չխնայելով անգամ թխսաձագերին։ Ճիշտ կլիներ, որ մեր բութ վերնախավը ամիսն այս հայտարարեր սգո ամիս։
Հիմա երկնային քո բարձունքից տեսնես ինչ ես խորհում Գարեգին, մրմնջում օգոստափառ ցեղիդ դժոխային քնից արթնացնելու համար։
Անհույս է…
Սպարապետ դու ասում էիր. «Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի…» («Ցեղը եւ իր տականքը» Գարեգին ՆԺդեհ)։
Որքան ճիշտ էիր կշռել ցեղիդ որակները։
Ցավոք սրտի այսօր ողջ ցեղդ է վերածվել ու վերածվում տականքի։
Ազգդ իգացել է այլասերվել ու արժանի է միայն այլոց արհամարանքին։
Այսքան քծնանք, ստորաքարշություն, ստրուկի ու քածի պահվածք… արդյոք սա՞ էր ՑԵՂԴ որոնած…
Ու դեռ գտնվում են ծակ տաք-գլուխ գիտունիկներ, որոնք փրփուրն ու թուքը բերանում փորձում են ամեն գնով եղածն արդարացնել, թե եղածը մասնավոր մի դեպք է, մի՛ ընդհանրացրեք։
Այս էլ որերորդ անգամ… «Դաշնակիցդ» զինում է թշնամուդ, զուտ «բիզնեսային գործարք է»… մերձանում է Էրդողանի հետ, զուտ «քաղաքական խորը հաշվարկ»… (վստահ եմ եղածին ամեն ոք կարող է ավելացնել տասնյակ նման փաստարկներ…)։
Հիմա էլ կատարվել է ահավոր սպանդ-հանցագործություն ՀՀ հողի վրա, բայց իբր զինծառայողը ռուսաստանի դաշնության քաղաքացի է ու պետք է դատապարտվի ռուսաստանի օրենսդրությամբ, թե նա «հոգեկան անհավասարակշռված» անձ է եղել ու նման անհեթեթյուններ։ Եթե հոգեկան հիվանդ էր ապա նա ի՞նչ գործ ուներ բանակում և դեռ հարց է քանի նման «հոգեկան հիվանդներ» է մեր ռուս «բարեկամ, մեծ եղբայրը» գործուղել ՀՀ-ն։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Քանի-քանիսն են այդ նույն քաղաքում նման «հոգեկան իՎԱՆների» պատճառով սեփական կյանքով վճարել։
Իսկ ամիսներ առաջ հայ վարորդի դժբախտ պատահարից նույն այդ ռուսաստանում մի լավ շոու սարքվեց ու ՀՀ քաղաքացին ստորացված կարգավիճակով՝ կանացի խալաթով բերման ենթարկվեց դատարան և դատապարտվեց Ռուսաստանի օրենսդրությամբ։ Երևի հայերիս պարագայում աշխատում են երկակի ստանդարտներ և հավանաբար դա էլ մեր ՀՈՐԹԵՐԻ փափուկ երեսից է։ Ողջ հայոց այսպես կոչված վերնախավն ու դիվանագիտական կորպուսը շարժվում է «եղիր հեզ, բանող եզ, որոճա քեզ բաժին ընկած խոտը…» սկզբունքով։ Ազգն էլ արժանի է իր ղեկավարությանը։ Անհույս է… Ուստի Սպարապետ առակս ի՞նչ կցուցանե մի բուռ ցեղն իր մեջ կրող անհատներին.
Ողբամ մեռելոց,
Բեկանեմ ՇԱՆԹԵՐ,
Կոչեմ ապրողաց...
(Ու եթե ցեղիս փշրանքների մեջ դեռ վերջնականապես չեն մեռել … բեկանեք ՇԱՆԹԵՐ… հակառակ դեպքում եթե սա է ազգս Հայոց, ապա ինչպես Սևակը կասեր «ես փոխում եմ ազգությունս»…)
ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
ԱՐԻՍ ՔԱՐԱՄՅԱՆ
Սահմռկեցուցիչ բոթը չտեսնված սպանդի ցնցեց երկիրս և երկինքը Հայոց։ Մի խելԱՀԵՂ իՎԱՆ իր բութ կճղակներով մարեց մի ողջ գերդաստանի ծուխ՝ չխնայելով անգամ թխսաձագերին։ Ճիշտ կլիներ, որ մեր բութ վերնախավը ամիսն այս հայտարարեր սգո ամիս։
Հիմա երկնային քո բարձունքից տեսնես ինչ ես խորհում Գարեգին, մրմնջում օգոստափառ ցեղիդ դժոխային քնից արթնացնելու համար։ Անհույս է…Սպարապետ դու ասում էիր. «Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի…» («Ցեղը եւ իր տականքը» Գարեգին ՆԺդեհ)։ Որքան ճիշտ էիր կշռել ցեղիդ որակները։ Ցավոք սրտի այսօր ողջ ցեղդ է վերածվել ու վերածվում տականքի։ Ազգդ իգացել է այլասերվել ու արժանի է միայն այլոց արհամարանքին։Այսքան քծնանք, ստորաքարշություն, ստրուկի ու քածի պահվածք… արդյոք սա՞ էր ՑԵՂԴ որոնած…
Ու դեռ գտնվում են ծակ տաք-գլուխ գիտունիկներ, որոնք փրփուրն ու թուքը բերանում փորձում են ամեն գնով եղածն արդարացնել, թե եղածը մասնավոր մի դեպք է, մի՛ ընդհանրացրեք։ Այս էլ որերորդ անգամ… «Դաշնակիցդ» զինում է թշնամուդ, զուտ «բիզնեսային գործարք է»… մերձանում է Էրդողանի հետ, զուտ «քաղաքական խորը հաշվարկ»… (վստահ եմ եղածին ամեն ոք կարող է ավելացնել տասնյակ նման փաստարկներ…)։ Հիմա էլ կատարվել է ահավոր սպանդ-հանցագործություն ՀՀ հողի վրա, բայց իբր զինծառայողը ռուսաստանի դաշնության քաղաքացի է ու պետք է դատապարտվի ռուսաստանի օրենսդրությամբ, թե նա «հոգեկան անհավասարակշռված» անձ է եղել ու նման անհեթեթյուններ։ Եթե հոգեկան հիվանդ էր ապա նա ի՞նչ գործ ուներ բանակում և դեռ հարց է քանի նման «հոգեկան հիվանդներ» է մեր ռուս «բարեկամ, մեծ եղբայրը» գործուղել ՀՀ-ն։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Քանի-քանիսն են այդ նույն քաղաքում նման «հոգեկան իՎԱՆների» պատճառով սեփական կյանքով վճարել։ Իսկ ամիսներ առաջ հայ վարորդի դժբախտ պատահարից նույն այդ ռուսաստանում մի լավ շոու սարքվեց ու ՀՀ քաղաքացին ստորացված կարգավիճակով՝ կանացի խալաթով բերման ենթարկվեց դատարան և դատապարտվեց Ռուսաստանի օրենսդրությամբ։ Երևի հայերիս պարագայում աշխատում են երկակի ստանդարտներ և հավանաբար դա էլ մեր ՀՈՐԹԵՐԻ փափուկ երեսից է։ Ողջ հայոց այսպես կոչված վերնախավն ու դիվանագիտական կորպուսը շարժվում է «եղիր հեզ, բանող եզ, որոճա քեզ բաժին ընկած խոտը…» սկզբունքով։ Ազգն էլ արժանի է իր ղեկավարությանը։ Անհույս է… Ուստի Սպարապետ առակս ի՞նչ կցուցանե մի բուռ ցեղն իր մեջ կրող անհատներին.
Ողբամ մեռելոց,Բեկանեմ ՇԱՆԹԵՐ,Կոչեմ ապրողաց...