a1plus.am-ը գրում է.ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր- Սահակյանը դեռ սպասում է Սերժ Սարգսյանի պատասխանին: Նա խնդրել է օգտվել իր բացառիկ իրավունքից եւ ներում շնորհել իրեն:
Մինչ այդ, նա շարունակում է 8 օր առաջ սկսած իր հացադուլը:
Արմեն Տեր-Սահակյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է վաղաժամկետ ազատ արձակման դիմումը եւս մեկ տարով հետաձգելու որոշումը: Գործով նիստը տեղի կունենա փետրվարի 3-ին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում