▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպուտնիկ V»-ի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է

Ռուսական «Սպուտնիկպատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան, հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը:


«Այսօր մենք «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ դիմավորեցինք հայկական կողմից ձեռք բերված «Սպուտնիկպատվաստանյութի առաջին խմբաքանակը»,- ասել է Կուրոչկինը, որի խոսքը մեջբերել է Ռոսսոտրուդնիչեստվոն:
Դիվանագետի խոսքով՝ սա այն լայնածավալ աջակցության շարունակությունն է, որը Ռուսաստանի կողմից ցուցաբերվում է Հայաստանին համավարակի դեմ պայքարում:
Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը ասել էր. «Վաղը ստանալու ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք` ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին