▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանք կամ հայ չեն, կամ էլ նրանց երեսպաշտությանը սահման չկա

Ֆեյսբուքյան օգտատեր Սարո Մանուկյանը գրառում է արել՝ անդրադառնալով Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանին գրառմանը հայ-թուրքական հարաբերություններին մասին և կողմ արտահայտվելով դրանց: Գրառմանն Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն արձագանքել է մեկնաբանություններում: 

«Եթե ես ասում եմ, որ թուրքը թշնամի է, ուրեմն պատերա՞զմ եմ տենչում։ Ոչ թե պատերազմ եմ տենչում, դա ինձ ուժ է տալիս հզորանալու, որ թշնամին առանց պատերազմի կատարի իմ ցանկությունը։

Եթե կարող ենք ներել թուրքին, ազերուն, ապա ինչո՞ւ չենք կարողանում ներել նախկիններին, չէ՞ որ նրանցից ոչ բոլորն են միայն թալանել, մեջները կան, որ սկզբից հանուն հայրենիքի պատրաստ են եղել զոհվելու։

Մի խոսքով թուրքը միշտ թշնամի է մնալու»,- գրել է Ներսես Պողոսյանը։

Հավելենք, որ , արձագանքելով  Ներսես Պողոսյանի մեկնաբանությանը, ֆեսբուքյան օգտատեր Արեգ Բարսեղյանը գրել է․ 

Այսօր ուզում էի հենց այս մասին խոսել։

Հետաքրքիր է, որ "Ղարաբաղցիներին տուն ուղարկողները", Շուշան Պետրոսյանին զուտ Հանրապետական լինելու համար ատողները, Հայոց Բանակն ատողները, Քարվաճառը, Մարտակերտը, Շուշին ազատագրողներին ատողները, և առհասարակ Հայերի կոնկրետ խմբի նկատմամբ թշնամանք ունեցողներն այսպես հրահանգավորված սկսեցին խոսել թուրքի ու ադրբեջանցու հետ թշնամանքի վնասակարության մասին։

Քանի դեռ դուք ունեք թշնամիներ ձեր Հայրենակիցների մեջ, քանի դեռ դուք ատելություն եք գեներացնում ձեր Հայրենակիցների նկատմամբ, ի՞նչ անվանում տանք թուրքի նկատմամբ թշնամանք չունենալու ձեր քարոզին։

Դուք կամ հայ չեք, կամ էլ ձեր երեսպաշտությանը սահման չկա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին