▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շշի Մելոյի» եղբայրն ազատ է արձակվել

 

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ազատ է արձակել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին տեղեկացրել են Ռ. Մանուկյանի փաստաբանները:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1965 թվականին ծնված Ռ. Մանուկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի օգոստոսի 2-ին, 1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332 –րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կարդացեք նաև՝ «Շշի Մելոյի» թիկնապահը մեքենան վարել է ոստիկանի ուղղությամբ․ նոր մանրամասներ նրա ձերբակալությունից

«Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձ կատարողը նախապես պայթուցիկ նյութ է տեղադրել կամրջի տակ

Վնասվել է «Շշի Մելոյի» Range Rover-ը. մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի մասին

«Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձի գործով ձերբակալվել է 3 անձ. ՔԿ

Պայթուցիկը հեռակառավարվել է ռեստորանից. Ոստիկանության տեսանյութը՝ Շշի Մելոյի «Ռենջ Ռովերը» վնասած պայթյունի վերաբերյալ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին