Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձի ժամանակ անդրադառնալով շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝
իր երեխաները լքել են Հայաստանը, ասել է․

«Արդեն մեկ ամիս ստահոդ լուրեր են շրջանառվում նաև իմ ընտանիքի մասին, իբր երեխաներս Հայաստանը լքել են։ Պատերազմի մեկնարկից մինչ օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ։ Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունները, և սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք, մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է»,- նշել է Փաշինյանը։
Կարդացեք նաև՝ Դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ կհայտարարվի․ Նիկոլ Փաշինյան


