▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սթափվե՛ք, ա՛յ անփառունակ մայմուններ, ճենճոտ ու լոզոտ պնակալեզներ. ՕԵԿ-ը կատաղել է

Պարզվում է, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հիմնադրած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որի շուրջ համախմբվել են 12 կուսակցություններ ու 150 կազմակերպություններ, խուճապ է առաջացրել որոշ շրջանակներում: Համենայնդեպս, այսօր ԱԺ ավանդական հայտարարությունների ժամին այդպես ներկայացրեց ՕԵ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Շատերը վախից ու նախանձից կուրացած՝ կայծակնային արագությամբ ոտքի հանեցին իրենց անձնական սեփականությունը հանդիսացող էժանագին պատվիրակատարների արագ արձագանքման տխրահռչակ ջոկատները: Մինչեւ վերջ օգտագործելով դրանց սուր ու բութ որակները՝ դեռ չեն հանգստանում: Ոմանք էլ ճենճոտ ու լոզոտ պնակալեզների պես չեն կարողանում մի լուրջ փաստարկի մասին խոսել, էլ ինչ ասես՝ չեն ասում, որ ժողովրդին շեղեն: Սթափվե՛ք, ա՛յ անփառունակ մայմուններ»,- հայտարարեց Մարգարյանը:

ՕԵԿ-ական պատգամավորը քննադատեց նաեւ իշխանություններին, որոնք չեն տեսնում, թե ինչպես են իրենց հայրենակիցները թուրքիաներում «մամա ռոզայությամբ» զբաղվում, որպեսզի հաց վաստակեն:

Աղբյուրը` a1plus.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին