▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստրադիվարիուսի ջութակը՝ Երևանում

«Սառույցի թագավորները» հատուկ հայ հանդիսականի համար շոուի հյուրն է հռչակավոր ջութակահար Էդվին Մարտոնը, ով նվագում է մեծանուն Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1698 թվականին ստեղծված ջութակով: Հունգար նշանավոր կոմպոզիտորը հայտնի է դասական կոմպոզիցիաները և գերժամանակակից հնչողությունները միավորելու և յուրօրինակ մշակումներ կատարելու իր առանձնահատուկ տաղանդով: Հանրահայտ կոմպոզիտորը արժանացել է EMMY մրցանակի՝ աշխարհի հռչակավոր գեղասահորդների, օլիմպիական չեմպիոնների օլիմպիական ծրագրերի լավագույն երաժշտության համար. նրանց թվում են Եվգենի Պլյուշչենկոն, Տատյանա Տոտմյանինան, Մաքսիմ Մարինինը: 2008 թվականի մայիսին Էդվին Մարտոնն իր ընկերներ Եվգենի Պլյուշչենկոյի և Դիմա Բիլանի հետ հաղթեցին Եվրատեսիլում՝ 53 տարվա ընթացքում առաջին անգամ: «Սառույցի թագավորները» սառույցը կվերափոխեն ոսկու. Նրանք՝ օլիմպիական ոսկե չեմպիոնները և «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը»: Իսկ սիրված երգիչ Հայկոն: Մոլորակի թիվ մեկ «Սառույցի թագավորները» սառցե շոուն կկայանա 2016 թվականի մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19.00-ին: Ծրագրին մասնակցում են. Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլոք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին