▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզան Մարգարյան. «Հրապարակավ հայտարարում եմ, որ…»

ASEKOSE.am–ի  և   ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է  երգչուհի Սյուզան Մարգարյանը:

-Ֆրեյդ. «Միայն մանկության տարիների երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել»: Համամի՞տ եք այս մտքի հետ և Ձեր մակության երազանքներից ո՞րն է իրականցել:

-Գրեթե բոլոր երազանքներս  իրականացել են` կապված և  ընտանիքի, և զավակի, և  մասնագիտության հետ, ինչի  համար անչափ  շնորհակալ եմ ճակատագրին:

Պարզապես, բոլոր երեխաների նման, ես էլ էի ցանկանում, որ  ծնողներս  առողջ լինեն ու երկար ապրեն: Ցավոք,  դա այդքան էլ այդպես չեղավ… Շատ կցանկանայի, որ հայրս կենդանի  լիներ ու ուրախանար իր թոռնուհու հաջողություններով: 

-Ընդունում եմ իմ հասցեին ուղղված այն քննադատությունը, որը….
-Որի մեջ տրամաբանություն կա:

-Կոկո Շանելը մի առիթով ասել է` ինձ հետարքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին ընդհաներապես չեմ մտածում: Ի՞նչ դեր ունի դիմացինի  կարծիքը Սյուզան Մարգարյանի համար:

-Հարգելով  Կոկո Շանելին` ստիպված եմ այս հարցում  չհամաձայնվել վերջինիս հետ:

Տարիների ընթացքում հասկացել եմ, որ եթե հանրային կերպար  ես, ապա անպայման քո մասին կարծիքներ հայտնողներ կլինեն:  Ես կարևորում եմ կարծիքները , լսում դրանք, իսկ թե դրանցից որո՞նք ինչպե՞ս կօգտագործեմ,  դա արդեն այլ խնդիր է: Բայց կարծիքները հետաքրքիր են, նամանավանդ ,  եթե դրանք հնչում են ինձ համար մեծ արժեք ունեցող մարդկաց  կողմից. միշտ կարևորում ու սպասում եմ այդ կարծիքներին:

-Եթե ոչ երգչուհի, ապա` ի՞նչ:

-Երևի էլի երգչուհի (ժպտում է) : Առանց բեմի չեմ պատկերացնում կյանքս:

Չնայած տարիների ընթացքում հասկացա, որ կան մասնագիտություններ, որոնց կցանկանայի տիրապետել: Օրինակ` ինձ շատ հոգեհարազատ է ճարտարապետությունը:

- Կարծրատիպերը հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքում: Առավել հաճախ «ենթարկվո՞ւմ» , թե ՞ «կոտրում» եք դրանք (մեկնաբանել):

-Երիտասարդ տարիքում շատ համարձակ էի ու ավելի հաճախ էի  կարողանում «կոտրել»  կարծրատիպերը: Իսկ հիմա այդքան էլ այդպես չէ: Իհարկե, շատ երևույթներ այսօր ևս չեմ ընդունում, բայց  ժամանակի ընթացքում ու հանգամանքների բերումով՝  ստիպված եմ լինում համաձայնվել դրանց հետ:  Իսկ   էությամբ  ավելի կողմ եմ կոտրել կարծրատիպերը:

-Արվեստի բնագավառի մարդը միշտ էլ ոգեշնչման կարիք ունի: Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

- Ամենատարօրինակ երևույթը ևս կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ: Դա կարող է լինել և´  դրական, և´ բացասական հույզեր հաղորդող ինչ-որ երևույթ:

-Նակամուրան իր ստեղծագործություններից մեկում գրում է`  «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ»: Երբևէ  «հայտնվե՞լ եք դրանում»:

-Ինչքս ինձ շնորհակալ եմ այն հատկությանս համար, որ դատարկության  դեմ կարողանում եմ պայքարել, որովհետև թույլ տալու դեպքում  դատարկությունը կարող է քեզ հաղթել: Դրա դեմ պայքարի լավագույն ձևերից մեկը լավատեսությունն է, ուժ  գտնելն ու դրականին հավատալը: Այս ամենի արդյունքում դու հաստատ  հաղթող ես:

-Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է, որ ամբողջովին բնորոշում է Ձեզ:

-Կարծում եմ`  համբերատարությունս:

-Ի՞նչն  է  Ձեր  անձը  ուրիշների  համար  օգտակար  դարձնում:

-Եթե հատկանիշ նշեմ, ապա`  հոգատարությունս:

-Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

-Միշտ ողջունել եմ ասեկոսեներ տարածողներին. նրանց երևակայությունը սահմաններ չի ճանաչում (ժպտում է): Դա, իհարկե, ասեկոսեները  նյարդայնացնում ու բարկացնում են, երբեմն էլ` զվարճացնում: Օրինակ` հաճախ եմ լսում, թե իբր պլաստիկ վիրահատության եմ ենթարկվել, բայց հրապարակավ հայտարարում եմ, որ այդ առումով որևէ բժշկական միջամտության չեմ դիմել: Իրականում  ես շատ եմ վախենում վիրահատություններց: Ես այնպիսին եմ, ինչպիսին  բնությունն է ինձ օժտել:

-Ասում են` կյանքն արիություն  է պահանջում: Համամի՞տ եք այս մտքի հետ, ու ո՞րն է  «արիության» Ձեր բնորոշումը:

-Համամիտ եմ, որովհետև կյանքը նաև պայքար է ենթադրում: Կյանքի տարբեր փուլեր տարբեր տեսակի արիություններ են պահանջում:  Արդարության համար պայքարելը մանկության տարիներին այլ  ձևով  է արտահայտվում, երիտասարդ տարիներին` այլ, ավելի հասուն տարիքում բոլորովին ուրիշ ձևով:

Երիտասարդ տարիներին պայքարը ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, նրանց դաստիարակելու ու ընդհանրապես ընտանիքի հետ կապված բոլոր խնդիրների հետ է կապված:

Իհարկե տղամարդկանց ու կանանց համար արիության տարբեր չափանիշներ կան: Այսպես ասած, կանանց  արիության մեջ է մտնում  այն, որ վերջիններս միշտ կարողանան իրենց տղամարդկանց համար թև ու թիկունք լինել, որպեսզի տղամարդիկ իրենց  արիությունը չկորցնեն:

Բացի այդ, կարծում եմ, որ երբ  կինը բոլոր իրավիճակներում կարող է պահպանել կանացիությունը, դա էլ է արիություն:

-Հենրի Ֆորդ. «Եթե ես դա ուզում եմ, նշանակում է դա կլինի»: Ինչի՞  եք պատրաստ Ձեր ցանկությունները իրականացնելու համար:

-Պատրաստ եմ այն ամենին, ինչը սահմանների մեջ է: Սա իմ կյանքի սկզբունքն է:

Հեղինակ` Անի Բեքիրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին