▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու են բյուջե. Ծավալները և տեմպը ինձ չեն գոհացում. Փաշինյան

 

ՀՀ ժողովրդից եւ պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադառնալու են ՀՀ բյուջե: Այս մասին այսօր ԱԺ-ում հարց-պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Բաբաջանյանը նշում է, որ հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ օլիգարխների, պաշտոնյաների ավելի լայն շրջանակ պիտի կանգներ դատարանի առաջ, բայց տպավորություն է, որ իրավապահները կենտրոնացած են մի քանի անձանց վրա:
Բաբաջանյանի խոսքով՝ որոշ դեպքերում մարդիկ տրամադրում են որոշակի նվիրատվություններ կամ ֆինանսական միջոցներ ու դրանով ազատվում են պատասխանատվությունից:
«Ինչո՞ւ Սաշիկ Սարգսյանը 18.5-ից 30 մլն դոլար պիտի նվիրաբերի պետությանը ու այս օրերին հանգիստ վայելի Իսպանիայում: Ինչո՞ւ այս գործընթացներն ավելի թափանցիկ չեն կատարվում, որքանո՞վ է իրավաչափ արդարադատական իրավակարգով նման բռնագանձումների պրակտիկան»- հարցրեց պատգամավորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ իրեն հայտնի չէ դեպք, երբ մեկը վճարում է արել եւ ազատվել պատասախանատվությունից: Անդրադառնալով պնդմանը, թե ակնկալվում էր, որ ավելի շատ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեին՝ վարչապետն ասաց, որ այդ հարցն իրեն տրամաբանական չի թվում, քանի որ կառավարությունը հստակ թիվ չի դրել իր առաջ, թե քանի մարդու պիտի ենթարկի պատասխանատվության: Միեւնույն ժամանակ վարչապետն ասաց, որ թեեւ նախաքննությունները հրապարակային տեղի չեն ունենում, բայց ինքն առնվազն շաբաթը մեկ անգամ հետաքրքրվում է, թե ինչ նորություններ կան:
«Ես ինքս էլ այն իրավապահ մարմիններին, որոնց հետ աշխատանքն իմ լիազորությունների շրջանակում է, ասել եմ, որ այն ծավալներն ու տեմպերը, որ կան, ինձ չեն գոհացնում, որովհետեւ կարող է տպավորություն ստեղծվել, որ հեղափոխություն էր, ոգեւորվեցինք, ասեցինք խոսեցինք ու հիմա բոլորն արդեն անցնում են իրենց գործերին: Այս խնդրին ԱԺ ամբիոնից էլ անդրադարձել եմ: Այդ կապակցությամբ իրավապահ մարմիններին ունեմ հարցեր, եւ այդ հարցերը եթե ոչ ամենօրյա, ապա շաբաթյա ռեժիմով տալիս եմ, բայց մյուս կողմից ինքս ինձ սահմանափակում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ՀՀ վարչապետ եմ, դատախազ չեմ, քննիչ չեմ, օպերատիվ ծառայող չեմ եւ այսպես շարունակ: Բայց ինչպես նախկինում ասել եմ՝ ՀՀ ժողովրդից եւ պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադառնալու են ՀՀ բյուջե, որոշ դեպքերում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ արվել են առաջարկներ, որոնք երբեք պատասխանատվությունից ազատվելու կամ խուսափելու հետ կապված չեն եղել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ժողովրդից եւ պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադառնալու են ՀՀ բյուջե: Այս մասին այսօր ԱԺ-ում հարց-պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Բաբաջանյանը նշում է, որ հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ օլիգարխների, պաշտոնյաների ավելի լայն շրջանակ պիտի կանգներ դատարանի առաջ, բայց տպավորություն է, որ իրավապահները կենտրոնացած են մի քանի անձանց վրա:Բաբաջանյանի խոսքով՝ որոշ դեպքերում մարդիկ տրամադրում են որոշակի նվիրատվություններ կամ ֆինանսական միջոցներ ու դրանով ազատվում են պատասխանատվությունից:
«Ինչո՞ւ Սաշիկ Սարգսյանը 18.5-ից 30 մլն դոլար պիտի նվիրաբերի պետությանը ու այս օրերին հանգիստ վայելի Իսպանիայում: Ինչո՞ւ այս գործընթացներն ավելի թափանցիկ չեն կատարվում, որքանո՞վ է իրավաչափ արդարադատական իրավակարգով նման բռնագանձումների պրակտիկան»- հարցրեց պատգամավորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ իրեն հայտնի չէ դեպք, երբ մեկը վճարում է արել եւ ազատվել պատասախանատվությունից:

 

 

Անդրադառնալով պնդմանը, թե ակնկալվում էր, որ ավելի շատ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեին՝ վարչապետն ասաց, որ այդ հարցն իրեն տրամաբանական չի թվում, քանի որ կառավարությունը հստակ թիվ չի դրել իր առաջ, թե քանի մարդու պիտի ենթարկի պատասխանատվության: Միեւնույն ժամանակ վարչապետն ասաց, որ թեեւ նախաքննությունները հրապարակային տեղի չեն ունենում, բայց ինքն առնվազն շաբաթը մեկ անգամ հետաքրքրվում է, թե ինչ նորություններ կան:

«Ես ինքս էլ այն իրավապահ մարմիններին, որոնց հետ աշխատանքն իմ լիազորությունների շրջանակում է, ասել եմ, որ այն ծավալներն ու տեմպերը, որ կան, ինձ չեն գոհացնում, որովհետեւ կարող է տպավորություն ստեղծվել, որ հեղափոխություն էր, ոգեւորվեցինք, ասեցինք խոսեցինք ու հիմա բոլորն արդեն անցնում են իրենց գործերին: Այս խնդրին ԱԺ ամբիոնից էլ անդրադարձել եմ: Այդ կապակցությամբ իրավապահ մարմիններին ունեմ հարցեր, եւ այդ հարցերը եթե ոչ ամենօրյա, ապա շաբաթյա ռեժիմով տալիս եմ, բայց մյուս կողմից ինքս ինձ սահմանափակում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ՀՀ վարչապետ եմ, դատախազ չեմ, քննիչ չեմ, օպերատիվ ծառայող չեմ եւ այսպես շարունակ: Բայց ինչպես նախկինում ասել եմ՝ ՀՀ ժողովրդից եւ պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադառնալու են ՀՀ բյուջե, որոշ դեպքերում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ արվել են առաջարկներ, որոնք երբեք պատասխանատվությունից ազատվելու կամ խուսափելու հետ կապված չեն եղել»,- ասաց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին