▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալիշի զորամասին կից խանութի տերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից գումար է կանխիկացրել

Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել՝ պատճառաբանելով, թե դրանք եղել են զինծառայողների պարտքերը։ Թալիշում չկար գումար կանխիկացնելու որևէ միջոց, այդ իսկ պատճառով զինծառայողներն իրենց բանկային քարտերը տալիս էին խանութպանին, որպեսզի վերջինս գումար կանխիկացնի և վերցնի խանութից գնված ապրանքների դիմաց։ Խանութպանը պատերազմի ընթացքում կանխիկացրել է ավելի շատ գումար, քան զինծառայողների պարտքն է եղել։

Զոհված զինծառայողի մայրը, պարզելով, որ տղայի բանկային քարտը խանութպանի մոտ է, և դրանից ընդհանուր 97 հազար դրամ է կանխիկացվել դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

Զինծառայող Գևորգ Քարտաշյանի հետ տան անդամները կապը կորցրել են պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նա ծառայում էր Թալիշի զորամասում։ Հոկտեմբերի 7-ին նրա անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց տղայի աճյունը չի հայտնաբերվել, հետո նրա անունը տեղափոխվել է անհետ կորածների ցուցակ և միայն 2021 թվականի հունվարի 21-ին՝ զոհվելուց 4 ամիս անց, ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացվել է նրա աճյունը։

Գևորգի ընտանիքն ապրում է Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Գևորգի մայրը՝ Աիդա Ամիրխանյանը, այդ ընթացքում մի քանի անգամ Տաշիրից Երևան է գնացել, տարբեր կառույցների դիմել տղայի մասին լուր իմանալու համար։

Գևորգի մորը հունվարի 21-ին Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ կարող է գնալ Արցախբանկ, ստուգել տղայի բանկային հաշիվը և կանխիկացնել տղայի հաշվին առկա գումարը։

Պատերազմից առաջ Գևորգ Քարտաշյանը Թալիշում գտնվող Գագիկ Աբրահամյանին պատկանող խանութից պարտքով զինվորական համազգեստ էր գնել, պարտքի մասին մայրն իմացել էր ու սեպտեմբերի 26-ին որդու հաշվեհամարին 15 000 դրամ գումար էր փոխանցել, որպեսզի նա վճարի ձեռք բերած համազգեստի համար։

Աիդան գնացել է Արցախբանկ, քանի որ կարծել է, որ կարող է տղան հասցրած չլինի գումարը կանխիկացնել և համազգեստի գումարը վճարել խանութպանին։

Ստուգելով տղայի հաշիվը՝ Աիդան տեսել է, որ տղայի հաշվին գումար չկա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին