▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզի գյուղերը հրետակոծության տակ են՝ ու՞ր են միջազգային կառույցները

Երեկ Փարիզում իսկական դաշնակիցների և ամեն գնով նրանց կողքին կանգնել ցանկացողների հավաք էր: Սա ինչպես ասում են՝ «գրական» մասն էր, իրականը՝ կլինի շուտով, մեզնից որ հեռու՝ մերձավոր արևելքում: Անգամ այս «սգի օերին» ՆԱՏՕ-ն նախկինից շատ սկսեց ավիացիա կիրառել ծայրահեղականների դեմ: Մի խոսքով, իրենք հարցերը լուծելու են այնպես, որ Ֆրանսիան իրեն՝ մենակ, անպաշտպան ու նեղված չզգա...

Մեզ ամեն անգամ այս կամ այն կառույցը «խցկելիս» ասում են անվտանգության համար է՝ «ի վսյո»... Հետո, երբ Արցախում սկսվեց լարվածությունը, ասեցին՝ դե Արցախը ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի չգիտեմ էլ ինչ ռուսական կառույցի անդամ չի...Բա, հիմա՞, երբ ՀՀ սահմանին թշնամին հայ է սպանում՝, քանի ամիս է լրահոսը գրում է Տավուշի մարզի գյուղերը հրետակոծության տակ են՝ ու՞ր են էդ կառույցները...

Ուտուշ-խումուշից ոչ մի կերպ չհրաժարվող կառավարությունն էլ կարծես այս ամենի հետ կապ չունի, տարեսկզբից էլ, արդեն 5 զոհ ունենք...Դե դուք էլ վատ կրկնօրինակողներ եք, բայց փորձեք ձեր դաշնակիցներին բերել Երևան և խաղաղության երթ արեք թշնամուն ի ցույց, հետո էլ սահմանին մեկ միասնական պատժից օպերացիա և հավատացնում եմ՝ էլ կրակոց չի լինի: ԿԱՐԱ՞Ք.. Հա, ի՞նչ վերջապես աշխատանքային օր է՝ ԱՊՀամետ երկրներում, կոչ արեք թող գան՝ Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն, թող գան Սերժին թևանցուկ քայլեն, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է՝ «ի վսյո»... Բա արեք...Անմեղսունակի պես ամեն անգամ մի պատճառ նշելով օր եք անցկացնում, մինչև ե՞րբ, վիճակագրություն էլ զոհերի թիվ է ավելացնում...

Սասուն Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին