▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տավուշի Պառավաքար գյուղի գյուղացու վարորդական վկայականն է․ նոր է ստացել Իջևանից»․ Վարդան Զաքարյան

Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայե՛ր ջան, սա Հայաստանի սահմանամերձ Տավուշի Պառավաքար գյուղի քաղաքացու վարորդական վկայականն է․ նոր է ստացել Իջևանից, և ուշադիր դիտեք՝ Ադրբեջան է գրած։ Երբ քաղաքացին հարցրել է, թե սա ինչ է, պատասխանը այսպիսին է հնչել՝ GPS-ով տենց ա ցույց տվել ու ինտերնետում այդպես է գրանցված։ Հիմա հարց՝ հայեր ջան, ինչքա՞ն ենք հանդուրժելու այս իշխանությունների արհեստական քաոսը, մինչև մի օր քնենք ու մեր քնած ժամանակ մեր կառավարությունը հայտարարի Հայաստանը Ադրբեջան է ու վե՞րջ։

Մեզ արհեստականորեն ներքաշել են անիմաստ ու ցիրկի շոուների մեջ ու մեզ թմրացրել, հայե՛ր մեր գլխին թուրքի յաթաղանն է նորից կախված, երկնակամարում նոր ցեղասպանությունն է նշմարվում, գզվռտոցին վերջ տվեք և համախմբվեք, այլևս չկա նախկին, ներկա, ապագա, միաբանվել է պետք, սահմանների՛ բնակիչներ, զինվեք քանի կարող եք, Երևան քո մեջ այնքան այլազգի ես տեղավորել, որ դու քո մեջից ես պայթելու, սպասում են հրամանի, որ Երևանում հայտնվեն զինված խմբեր ու թիկունքից սկսեն իրենց գործը, քանի որ չտեսնված ու չլսված բան է, որ Ազգային ժողովի շենքը դիպուկահարներով շրջապատեն, կառավարությունն այլևս Հայաստանի կառավարություն չի, նա թշնամու համար է աշխատում։ Ես ահազանգում եմ և ժողովրդին սթափության կոչ անում՝ ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ԹԱՏՐՈՆԻՑ, դիմացը ավելի ցավալի իրադարձություններ են սպասվում, եթե այդ տոռնադոյից դուրս չգանք»։

Այս առիթով՝ պարզաբանմանը ծանոթացեք ստորև․ 

Համացանցում ակտիվորեն մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որում որպես ծննդավայր գրված է Ադրբեջան։ Տեղեկություն տարածողները նշում են, թե ոստիկանությունը GPS-ով է որոշել ծննդյան վայրը, որի համաձայն Տավուշի Պառավաքար գյուղն արդեն համարվում է Ադրբեջան։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տավուշի մարզպետարանի հետ, որտեղից պարզաբանել են  եղելությունը։

«Քաղաքացու վարորդականում  սկզբում սխալմամբ նշվել է Ադրբեջան։ Նույն օրը խնդիրն արձանագրվել է ու փոխվել քաղաքացու վարորդական իրավունքը` որպես ծննդյավայր նշվել է Հայաստան։

Պառավաքար համայնքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք»,- պարզաբանել են մարզպետարանից։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել նաև վարորդականի տիրոջ հետ, ով նշել է, որ գաղափար չունի, թե իր վարորդականի լուսանկարը ինչպես է հայտնվել համացանցում։

«Իմ վարորդականի հետ ամեն ինչ արդեն նորմալ է։ Խնդիր չկա, ամեն տեղ գրված է Հայաստան, Armenia»։

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին