▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում գազի բալոնը պայթել է. հայրը մահացել է, իսկ աղջիկը գտնվում է հիվանդանոցում

 

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ- ում մահացել է Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Լիպարիտ Թամրազյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել՝ Հաղարծին համայնքի 1-ին փողոցի 9-րդ փակուղու 18 շենքի 3-րդ բնակարանում կենցաղային հեղուկ գազի բալոնի արտահոսքից պայթյունի հետևանքով: Պայթյունից առաջացած հրդեհի հետևանքով Լ. Թամրազյանն ու նրա աղջիկը՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Արմինե Թամրազյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին