Լրագրող Աստղիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էսօր էլի ավտոբուս եմ նստել։ Ու ամբողջ ժամանակ մտածում էի, թե ինչքան թանկ է 100 դրամ ուղեվարձը հայաստանյան տրանսպորտի համար։ Որովհետև դու իրականում շատ ավելին ես վճարում, քան էդ 100 դրամը։
Օրինակ, ամեն առավոտ Ջրվեժի Մայակ թաղամասից Իսահակյանի արձանի մոտ հասնելու համար նոր ավտոբուսով տեղ ես հասնում 50-60 րոպեում, որովհետև երկար մարշուտ ունի, Նոր Նորքի թաղերում պտույտ տալով մինչև հասնում է, ծերանում ես։ Սրան ավելանում է սպասելուդ ժամանակը։ Առնվազն տասը րոպե։
Հետ գալիս, սպասելուդ ժամանակը անվերջ ու անկանխատեսելիորեն կարող է երկարել, եթե չես ուզում որևէ մեկի գիրկը խցկվես։ Առնվազն 20 րոպե սպասում ես կանգառում։
Այսինքն, գումարային, էս պարզ ուղղությունն ամեն օր գնալ գալու համար մինիմալ հաշվարկով դու ծախսում ես 2 ժամ։
Հիմա պատկերացնենք, որ ամեն օր էս ճանապարհն անցնող մարդը վաստակում է 200.000 դրամ ամսական (4 շաբաթ, 5 օր, 8 ժամ)։ Ստացվում է, որ իր մի ժամի արժեքը 1250 դրամ է։ Այսինքն, էս մարդն ամեն օր մենակ 2500 դրամ վատնում է ճանապարհներին։ Ու էդ ավտոբուսով պարզ երթուղու վրա ծախսում է ոչ թե 200, այլ 200+2500 դրամ։ Հա, էլ չասենք, որ ինքն ստիպված է մի ժամ էլ բարձիկ ունենալ՝ շուտ դուրս գալ, որ չուշանա։
Քաղաքապետարանն ասում է՝ տես արդեն գազելի մեջ ճկված չես գնում, քեզ համար նոր ավտոբուս ենք բերել, արդեն ավտոբուսի մեջ ճկվի, բայց պիտի թանկացնենք։ Ջհանդամ, որ քեզ չենք տալիս տրանսպորտային գործող համակարգ, չենք տալիս կանխատեսելիություն՝ քո ժամանակն օպտիմալ օգտագործելու հնարավորություն (չվացուցակներ), ու ընդհանրապես՝ առավոտ մի ժամ շուտ վերկաց, գործից մի ուշացի։ Ջհանդամ, որ պատուհանների ու դռների վրայի մազութից շորերդ կփչանան, կարևորը՝ վարորդը համազգեստով է։
Ու ընդհանրապես՝ մի քիչ ըմբռնումով մոտեցի․․․»:
|
Թարմացված․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևան քաղաքի տրանսպորտը կթանկանա…
Քաղաքային իշխանությունը որոշել է, կրկին փորձ կատարելով, կյանքի կոչել այս տխրահռչակ նախագիծը։
Փորձ կարվի երևանցիներին՝ որպես փոխզիջում ներկայացնել հետևյալ կետերը։
Տարեկան փաթեթը 110.000դր նախնական ներկայացվածից զեղչել 10-15%-ով։
Ամսական և շաբաթական փաթեթները նախնականից 10%-ով։
Մեկանգամյա օգտվելը տրանսպորտից կարժենա մոտ 200-ից մինչև 280դրամ։
Փաթեթների սահմանափակումները, հավանաբար, կհանվեն։
Այս ամենը փորձ կարվի ավագանու ընդունմանը ներկայացնել հերթական նիստին մարտ կամ ապրիլ ամիսներին, ընդունվելու պարագայում այն կգործի սեպտեմբերի 1-ից։
Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ…
Քաղաքացու գրպանը մտնելով ձեր բյուջեն չե՛ք լցնելու»։
|