«Մեղադրյալը պետք է փոխանցվի մեր իրավապահ համակարգին, մեղադրանք է ներկայացրել ռուսական կողմը: Մերոնք պետք է ներկայացնեն, կալանքի որոշումը մերոնք պետք է կայացնեն, մեր կալանատանը պետք է պահվի, դատաքննությունը մերոնք պետք է իրականացնեն՝ որպես դոմինանատ, գլխավոր որոշում կայացնող, ռուսներն էլ թող օգտակար լինեն՝ ինչպես կկարողանան,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ Գլխավոր դատախազի հայտարարությունը ժողովրդի պահանջների կատարման մասին չէ:
«Տեքստերով մեզ կշտացնելու ժամանակներն անցել են: Պետք է դատվի ՀՀ-ի դատարանում և պատիժը պետք է կրի Հայաստանում»,-նշեց Լևոն Բարսեղյանը:
Բանախոսը նկատում է՝ շատերի համար հարց է, թե ինչո՞ւ կասկածյալն իր ճանապարհի վրա գտնվող որևէ տուն չի մտել, կամ խանութի ապակիները չի կոտրել, եթե ջուր պետք է խմեր:
«Տունը աչքի ընկնող չէ, խաչմերուկում չէ: Մտել է բակ, առաջին տանը բան չի արել, գնացել է 60 մետր»,-նշեց «Ասպարեզ» ակումբի նախագահը:
Նա տեղեկացրեց, որ այսօր ժամը 17:00-ին հանրությունը հավաքվում է Գյումրիում Շիրակի մարզային դատախազության շենքի առջև, որպեսզի իր պահանջի կատարման մասին լուր ստանա. «Եթե իր պահանջի կատարման մասին լուրը չստանա, ապա հետևանքները ոչ ոք չի կարող կռահել»:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան «Մեղադրյալը պետք է փոխանցվի մեր իրավապահ համակարգին, մեղադրանք է ներկայացրել ռուսական կողմը: Մերոնք պետք է ներկայացնեն, կալանքի որոշումը մերոնք պետք է կայացնեն, մեր կալանատանը պետք է պահվի, դատաքննությունը մերոնք պետք է իրականացնեն՝ որպես դոմինանատ, գլխավոր որոշում կայացնող, ռուսներն էլ թող օգտակար լինեն՝ ինչպես կկարողանան: Պետք է դատվի ՀՀ-ի դատարանում և պատիժը պետք է կրի Հայաստանում:
«Մեղադրյալը պետք է փոխանցվի մեր իրավապահ համակարգին, մեղադրանք է ներկայացրել ռուսական կողմը: Մերոնք պետք է ներկայացնեն, կալանքի որոշումը մերոնք պետք է կայացնեն, մեր կալանատանը պետք է պահվի, դատաքննությունը մերոնք պետք է իրականացնեն՝ որպես դոմինանատ, գլխավոր որոշում կայացնող, ռուսներն էլ թող օգտակար լինեն՝ ինչպես կկարողանան,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ Գլխավոր դատախազի հայտարարություննը ժողովրդի պահանջների կատարման մասին չէ:
«Տեքստերով մեզ կշտացնելու ժամանակներն անցել են: Պետք է դատվի ՀՀ-ի դատարանում և պատիժը պետք է կրի Հայաստանում»,-նշեց Լևոն Բարսեղյանը:
Բանախոսը նկատում է՝ շատերի համար հարց է, թե ինչո՞ւ իր ճանապարհի վրա գտնվող որևէ տուն չի մտել, կամ խանութի ապակիները չի կոտրել, եթե ջուր պետք է խմեր:
«Տունը աչքի ընկնող չէ, խաչմերուկում չէ: Մտել է բակ, առաջին տանը բան չի արել»,-նշեց«Ասպարեզ» ակումբի նախագահը:
Նա տեղեկացրեց, որ այսօր ժամը 17:00-ին հանրությունը հավաքվում է Գյումրիում Շիրակի մարզային դատախազության շենքի առաջ, որպեսզի իր պահանջի կատարման մասին լուր ստանա. «Եթե իր պահանջի կատարման մասին լուրը չստանա, հետևանքները ոչ ոք չի կարող կռահել: