▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեր կանգնեք նման տղերքին հիմա, այսօր, այս պահին...»

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կայֆա չէ, բա տեր կանգնեք նման տղերքին հիմա, այսօր, այս պահին, կենդանության օրոք։
Մեր սերունդներին ցույց տվեք, պատվեք, հրավերներ արեք, ձեր ընկերություններ հրավիրեք, ծափ տվեք ու տղերքին լավ նայեք։
Հաղթանակը գոնե կիսեք, քանի, որ հանկարծ Աստված չանի մի օր պարտվի, բանի տեղ չեք դնելու, քանի, որ մենք մենակ հաղթանակն ենք սիրում, այն էլ այն հաղթանակը, որին ոչ մի լումա մասնակցություն չենք ունեցել։
Դե գնացեք տեսեք էս տղերքը ինչ պայմաններում են չեմպիոն դարձել, ինչ սնունդ են կերել, ինչ են հագել, ինչ են քաշել տարիներով, որ հաղաթանակ ունեն։ ... Մենակ հաղթանակը կիսելը հեշտ է, պիտի տեր կանգնել նաև, որ հաղթանակ լինի։
Ապրեք տղերք ջան։
Հգ.
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին