Սեպտեմբերի 10-ին Տերյան մշակութային կենտրոնում հանդիպում էր «Տերյանի» հետ :
Առուշան Հակոբյանի գրչով շունչ էր առել մի նոր աշխարհ, նոր հնարավորություն , նոր միտք, նոր հիշողություն . կյանք էր առել Տերյանը նորովի : «Վահան Տերյանի հետ » գրքի ծնունդը նոր խոսք է հայ գրականության մեջ, Տերյանին նորովի բացահայտելու, երբեմնի կիսատությունը համալրելու նոր հնարավորություն :
Հեղինակի հետ զրույցի բռնկվեցինք ու Տերյանից արասանված երկտողը հետաքրքիր բացահայտման ակունք դարձավ , պարզվում է . «Մի խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին»,- բանաստեղծության մեջ բանաստեղծը ի սկզբանե վայրի և արջի ցեղեր բառերը անջատել էր ստորակետով , որն հետագայում տպագրության մեջ երբեմն չի պահպանվում, կորցնելով բանաստեղծության ասելիքը : Ինչպես ներկայացրեց Առուշան Հակոբյանը «Վայրի» բնորոշումը Տերյանը տվել է սլավոնական ցեղերին , իսկ «արջի» ցեղեր ասելով՝ Տերյանը նկատի է ունեցել Կովկասի տարածաշրջանի ցեղերին :
Գրքի շնորհանդեսի բացման խոսքը հեղինակն ինքն արտասանեց, հանդիսատեսին հսկայածավալ տեղեկություն տալով Տերյանի գրական , հասարակական գործունեությունից, Հովհաննես Թումանյանի հետ մտերմությունից հուշապատումներ ներկայացնելով ,խոսքը համեմելով Տերյանական մեջբերումներով , Տերյանի մասին մեծերի կարծիքներով :
Հեղինակ Առուշան Հակոբյանին լրացրեցին բանաստեղծներ Ռազմիկ Դավոյանը, Աբգար Ափինյանը, ապա գրականագետ Սերժ Սրապիոնյանը և այլոք:
Առուշան Հակոբյանի «Տերյանի հետ » գիրքը հեղինակն ի սկզբանե ,որպես բանահավաք հավաքել էր միայն ինքն իր համար, որպես Տերյանի հայերնակից, որպես Տերյանի մեծ քարոզիչ: Հետո մտերիմների և գրականագետների հորդորով հավաքած նյութերը գիրք են դարձել և հրատարկվել :
Այսօր այլևս գրականասերները իրենց գրապահարաննեը կարող են համալրել «Վահան Տերյանի հետ » գրքով :
Հեղինակ՝
Արմինե Մելքոնյան