▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ՝ ինչպե՞ս էր 15-ամյա տղան հոր մեքենայով հայտնվել է Երևանյան լճում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Երևանյան լճում: Վարորդը՝ Գրիգոր Հ.-ն (ծնված 2004 թ.), լողալով դուրս է եկել ափ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ջրասուզակները ճոպանների օգնությամբ ֆիքսել են ավտոմեքենան և ավտոկռունկի օգնությամբ դուրս բերել ջրից: Փրկարարները լուսավորել են տարածքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին