Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը`ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում: Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Կողմերը միմյանց շնորհավորել են երկրի ղեկավարի պաշտոններում ընտվելու կապակցությամբ:
Լայն կազմով հանդիպումից հետո նրանք մնացել են տետատետ:
Ըստ նախնական տեղեկատվության` առանձնազրույց-հանդիպումը տևելու է մոտ 40 րոպե. Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն առաջացնող հարցեր, Փաշինյանն ու Պուտինը խոսելու են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից:
Կառավարարության լրատվական ծառայության մամուլի հաղորդագրությունն ու տեսանյութը կներկայացնենք քիչ ավելի ուշ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդանի, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Տեսանյութը` «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Գրիգոր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից