▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը երկրպագում Հայաստանի հավաքականին Լիխտենշտեյնի հետ խաղում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպմանը:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի մրցաշարի շրջանակներում կայացած խաղում  Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 2:1 հաշվով:

 

 

 

 

 

 

 

 

 

Հաշիվը գեղեցիկ հեռահար հարվածով բացեց Մարկոս Պիզելին: Երկու րոպե անց հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Սանդրո Վոլֆինգերը: 76-րդ րոպեին հաղթական գնդակի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:

Վիպ տրիբունայում Փաշինյանի կողքին նստած էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Նախագահի ու գործկոմի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 22-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին