▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկանք` ԵՏՄ պայմանագրի մասին

ԱԺ օրակարգում է գտնվում ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու հարցը, որն, ըստ ամենայնի, առաջիկա օրերին կքննարկվի օրենսդիրում:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» Ազգային Ժողովի առավել ակտիվ, ծանրակշիռ և հարցով հետաքրքրված 32 պատգամավորներին է ուղղարկել տեղեկանք, ուր զետեղված են ԵՏՄ պայմանագրի կիրառման առավել շոշափելի հետևանքները:

Ստորև ներկայացնում ենք այն:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Եվրասիական Տնտեսական Միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի գործարկման որոշ հետևանքների և փաստերի մասին

Տնտեսական
•ԵՏՄ մաքսային դրույքաչափերի 76 տոկոսը հակասում են Հայաստանի շահերից բխող այն դրույքաչափերին, որոնք սահմանել է այս օրենսդիրը Մաքսային Օրենսգրքի 102-րդ հոդվածով:

•Անդամակցության արդյունքում նվազելու են 1700 ապրանքատեսակների մաքսային դրույքաչափեր և ավելանալու են 7000-ինը: Այդ 7000-ից միայն մոտ 700-ն է, որ ավելանալու է մի-քանի տարուց: Մնացայալ 6300-ը` ամինջապես (Տես աղյուսյակ 1-ը): Եվ այդ ապրանքներից շատերը ԵՏՄ-ում չունեն մրցունակ և որակյալ նմանակներ, ուստի սպառողների համար դրանց թանկացումը անխուսափելի է:

•Ըստ պայմանագրի մենք սինխրոնիզացնելու ենք դրամավարկային քաղաքականությունը… Սակայն Հայկական դրամը ավելի կայուն է, քան ռուսական ռուբլին, ուստի դա կբերի բացասական հետևանքների:

• ԵՏՄ անդամ երկրների հետ մենք իրականացնում ենք մեր արտաքին առևտրի ընդհամենը 25 տոկոսը: Այդ մասով բան չի փոխվի, քանի որ մենք արդեն ԱՊՀ ազատ առևտրի պայմանագիր ունենք այդ երկրների հետ և միմյանց հետ 0-ական մաքսատուրքերով ենք աշխատում: Սակայն արտաքին առևտրի մյուս 75 տոկոսը կարող է տուժել, քանի որ, ըստ քննարկվող պայմանագրի, փոխվելու են ԱՀԿ-ում մեր անդամակցության պայմանները և սկսելու են գործել ներմուծման առավել բարձր մաքսային դրույքաչափեր:

• Արտաքին առջտրի պրո-Ռուսական վեկտորը նաև նշանակելու է, որ մեր երկիրը էլ ավելի է կախման մեջ հայտնվելու Լարսի ճանապարհից, որը տարեկան մի քանի ամիս փակ է և մեր ու ԵՏՄ-ի միակ ցամաքային կապն է:

• Հայաստանը կարող է զրկվել ԵՄ-ից ստացված GSP+ մաքսային արտոնությունների համակարգից, քանի որ ԵՏՄ անդամ երկներիը չունեն ոչ GSP+, ոչ էլ, անգամ GSP արտոնություններ:

• Անդամակցելով ԵՏՄ-ին չենք կարողանալու զարգացնել տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ: Իսկ ԵՄ-ը 40 անգամ ավելի մեծ տնտեսություն ունի և 7,5 անգամ ավելի մեծ ապրանքաշրջանառություն, քան ԵՏՄ-ն:

• Եթե ԵՄ ասոցացման դեպքում գործադիրը համարում էր, որ լինելու էր ՀՆԱ-ի 2,3 տոկոս հավելյան աճ, արտահանման 15 տոկոս հավելյան աճ և գնաճի կոմպենսացիա, ապա ԵՏՄ-ի դեպքում որևէ հստակ թիվ հայտնի չէ:

Ռազմական

• Մենք հաճախ զենք և որպես զենք ծառայող տեխնիկա ենք գնում ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից` Սլովակիա, Չինաստան, Ճապոնիա, Սերբիա և այլն: Սակայն, ԵՏՄ-ում այլ երկրներից ներմուծվող զենքերը մաքսազերծվելու են 18-20 տոկոսով… Եվ այդ մաքսը ՊՆ-ն վճարելու է ԵՏՄ անդամ երկրներին:

• Այդ հարցը, ըստ էության, լուծված չէ քննարկվող պայմանագրի 3-րդ հավելվածի 44-րդ հոդվածով, քանի որ այդ ժամանակավոր արտոնությունը միայն ԵՏՄ-ում նմանակը չունեցող զենքերի մասով է:

Գյուղատնտեսություն

• Տրակտորների, բեռնատարների, պահեստամասերի, սերմացուի և պարարտանյութի մեծ մասը բերվում է ոչ ԵՏՄ-ից և դրանք բոլորը թանկանալու են (մանրամասն` աղյուսյակ 1-ում):

Լեռնային Ղարաբաղ

• Համաձայն քաննարկվող պայմանագրի 2-րդ հավելվածի 7-րդ հոդվածի, ինչպես նաև ՄՄ Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին, 95-րդ հոդվածի 2-րդ և 97-րդ հոդվածի 1-ին մասերի հստակ է, որ Արցախի հետ սահմանին, դե-յուրե, պետք է լինի մաքսակետ:

Ժողովրդավարություն

•«Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ Ռուսաստանի Դաշնությունը 7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը դրականն է, իսկ 7-ը բացասականը, 2014 թվականին գրանցել է 6,29 միավոր, Ղազախստանը՝ 6,61, իսկ Բելառուսը 6,71: Մինչդեռ Հայաստանի 2014 թվականի ցուցանիշը 5.36 է:

• «Էկոնոմիստ Ինտելիջենս Յունիոն»-ի կողմից համաձայն՝ 2013 թվականին աշխարհի 167 երկրներում ժողովրդավարության իրավիճակի ցանկում ՌԴ-ն զբաղեցնում 125-րդ, Բելառուսը 142-րդ, Ղազախստանը 140-րդ, իսկ Հայաստանը 116-րդ հորիզոնականը (որտեղ 1-ին հորիզանակնում ամենաժողովրդավար երկիրն է):

• Ընդ որում, ըստ նույն «Էկոնոմիստ Ինտելիջենս Յունիոն»-ի՝ ՀՀ քաղաքական ռեժիմը կիսով չափ ավտոկրատ է, իսկ ԵՏՄ մյուս երեք երկրներում՝ բացարձակ ավտոկրատ: Բավական է միայն նշել, որ ՌԴ-ում 1999 թ.-ից, Ղազախստանում 1990 թ.-ից իսկ Բելառուսում՝ 1994 թ.-ից հետո երկրի ղեկավար, փաստացի, չի փոխվել:

• Արդեն իսկ հնչում են կոչեր Հայաստանում մամուլի և քաղաքացիական հասարակության ոլորտներում որոշակի փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Այսպես օրինակ, այս տարվա մայիսին ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ ներկայանա Հայաստանի ինֆորմացիոն դաշտում, ինչպես նաև «ՀՀ-ՌԴ բարեկամության մեջ սեպ խրող» հասարակական կազմակերպությունները վերացնելու կոչ էր արել: 2014 թ. փետրվարին ռուսական «ԻԱ Ռեգնում» լրատվամիջոցը խորհուրդ էր տվել հայկական օրինապահ մարմիններին վերահսկել Ռուսաստանի վերաբերյալ քննադատական հոդվածներ տպող հայկական լրագրողներին ու լրատվամիջոցներին:

Անկախություն

• ՀՀ Անկախության հռչակագրի 6-րդ կետն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների հետ»: Սակայն, ԵՏՄ պայմանագրով ստացվում է, որ մենք այլևս չենք կարող ունենալ անկախ արտաքին տնտեսական քաղաքականություն… Օրինակ, չենք կարող որևէ մի երկրի հետ, օրինակ, ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել:

•Հենց ԵՏՄ ինտեգրացիայի արդյունքում մենք չկարողացանք ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, քանի որ ԵՏՄ-ում արտաքին տնտեսական քաղաքականության սուվերենությունը հանձնվում է վերպետական մարմնին:

• ՀՀ միացումը ԵՏՄ-ին միանշանակ կտրուկ փոխելու է ՀՀ արտաքին (ոչ միայն տնտեսական) քաղաքականությունը: Այսպես, օրինակ, այս տարվա մարտին Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քվեարկության ժամանակ Հայաստանը այդ հանրաքվեի ճանաչմանը կողմ քվեարկեց, թեև քվեարկության նախորդ օրը ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռնպահ կքվեարկի:

• Միության քաղաքական լինելու մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո ՌԴ նապագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԵՏՄ անդամ երկրները պետք է միասնական դիրքորոշում արտահայտեն Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:

Սահմանադրականությունը

• ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածն ասում է, որ «Հայաստանը ինքնիշխան պետություն է», սակայն, ԵՏՄ մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելվածի 13-րդ հոդվածում կարդում ենք «ԵՏՄ հանձնաժողովն իր իրավասությունների սահմաններում կայացնում է որոշումներ, որոնք պարտադիր են անդամ-պետությունների համար… Հանձնաժողովի որոշումները ենթակա են անդամ-պետությունների տարածքում անմիջական կիրառման» … Այստեղ հարկ է նշել, որ այդ որոշումներն կայացվելու են ոչ թե կոնսենսուսով, այլ ձայների մեծամասնությամբ, իսկ Հայաստանը, առաջին տարում, ունենալու է մեկ ձայնի իրավունք (մյուս երկրները` երեքական ձայն ունեն):

• ԵՏՄ մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներով ասվում է, որ ԵՏՄ Հանձնաժողովը սահմանում է ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքները: … Բայց մեր Սահմանադրության 45-րդ և 83.5 հոդվածներում գրված է, որ բացառապես ՀՀ օրենքով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին