Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները:
Ներկայացվել են տեղեկություններ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվել է նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես՝ Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը:
armtimes.com-ի տեղեկություններով, նիստը տեղի ունեցել թերի կազմով: Նիստին չեն մասնակցել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:
Փոխարենը ներկա էին Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը եւ ՀՀԿ-ի որոշ հնաբնակներ: