▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղյակ եմ, որ մի շարք մշակութային գործիչների հետ իմ հանդիպումը որոշ հարցեր է առաջացրել. Փաշինյան

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվելու պարագայում մտադիր է հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ընդդիմադիր գործչի խոսքով, ինքը տեղյակ է, որ նախօրեին հանդիպումը մի շարք մշակութային գործիչների հետ  որոշ հարցեր է առաջացրել։ «Հիմնականում արծարծվում է հետևյալ հարցը․ ի՞նչ սկզբունքով են հրավիրվել հանդիպմանը մասնակցած գործիչները։ Նախաձեռնողները տեղեկացրել են, որ մի խմբով ուզում են հանդիպել ինձ հետ և ես բնականաբար, չեմ մերժել։ Չեմ էլ ակնկալել, որ հանդիպում եմ մշակույթի դաշտը ներկայացնող լիազորված պատվիրակության հետ, այլ նկատի եմ ունեցել, որ հանդիպում եմ մարդկանց հետ, ովքեր հանդիպման ցանկություն են հայտնել և անկեղծ ասած՝ հանդիպման առաջարկը մերժելու որևէ պատճառ չեմ տեսել։ Նման հանդիպումներ կարող էին և կարող են տեղի ունենալ ամենատարբեր խմբերի և մարդկանց հետ»,- ասել է Փաշինյանը։

«Այնուամենայնիվ պարտավորվում եմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ և քննարկել մշակույթի ոլորտի ընթացիկ և ռազմավարական խնդիրներն ու դրանց լուծումները»,- գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին