▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղյակ եք, թե ԲՀԿ-ից ՀՀԿ-ի համար ում կարծիքն է ընդունվում`որպես պաշտոնական կարծիք. Շարմազանով. henaran.am

henaran.am-ը գրում է, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցին, թե ինչպես կարձագանքի նրան, որ ոչ իշխանական ուժերը մերժում են բանակցությունների գնալ իշխանությունների հետ, ասել է.  ''Ով մերժեց ոչ իշխանականներից, ՀԱԿ-ը չմասնակցեց, բայց չեն մերժել: ԲՀԿ-ից դուք լսել եք, որ մերժել են'',-ի պատասխան հարցրել է Շարմազանովը:

Լրագրողների դիտարկմանը, որ այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև ''Ժառանգություն'' խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, նա արձագանքել է. ''Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին, ես չեմ կարծում, որ նրանք ԲՀԿ-ի կարծիք արտահայտող ներկայացուցիչներն են'':

Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Բարգավաճ Հայաստանից, դուք տեղյակ եք, թե Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք:

Հարցին, թե խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է, նա ասաց. ''Դուք ասացիք, ես չասացի'':

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին