▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

The Mirror. Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը Բորուսիայի հետ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը Բորուսիայի հետ, հայտնում է The Mirror-ը:

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ դորտմունդյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին նոր առաջարկություն է արել՝ չսահմանելով հրաժարագին:

Լոնդոնյան Չելսին մտադիր է օգտագործել ստեղծված իրավիճակից և ձեռք բերել Մխիթարյանին, որին ցանկանում են գնել նաև Լոնդոնի Արսենալն ու Թուրինի Յուվենտուսը:

Հիշեցնենք, որ Հենոյի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականի ամռանը: 

 

ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին