▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՏԿԵ նախկին փոխնախարարը ԶՊՄԿ-ում ոչ մի օր չի աշխատել

Այսօր թերթերից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր ՏԿԵ նախկին փոխնարար Լիլիա Շուշանյանը պաշտոնից ազատվելուց հետո աշխատանքի է ընդունվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Թերթի ձևակերպումով, Շուշանյանը ԶՊՄԿ-ում աշխատել է ընդամենը մեկ ամիս և «շատ վատ ձևով հեռացվել է»։

Այս հրապարակումից մի քանի ժամ հետո Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր գրառում է արել, որում շնորհավորել է ԶՊՄԿ-ին, օրեր առաջ ընկերության հրապարակած կայուն զարգացման զեկույցի առիթով։

Լիլիա Շուշանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Օրերս մասնակցեցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հիմնադրման 70-ամյակի միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվեց կոմբինատի Կայուն Զարգացման առաջին զեկույցը:

Այս պահին չանդրադառնալով ցեկույցի կազմին և տվյալներին(հեղինակներն իրենք էլ նշեցին, որ դեռ աշխատելու բավական տեղ ունեն)՝ նշեմ, որ քայլն ինքնին չափազանց կարևոր էր ու ողջունելի:

Ընկերությունն ստանձնեց միջազգայնորեն ընդունված վարքականոններից մեկը՝ կազմել սոցիալական, տնտեսական, անվտանգային, առողջության և այլ հարցերի շուրջ իր կատարած աշխատանքների մասին զեկույց: Ընդ որում, սա անելու համար պետք էր համապատասխան «մասնագիտական քաջություն», քանի որ բացվում է նոր հարթակ, այդ թվում՝ անխուսափելի բացերի մասին քննարկումների և քննադատությունների համար:

Սակայն կայուն զարգացման նման զեկույցների նպատակը հենց բազմաշահառու քննարկումներ ծավալելն ու շարունակական զարգացում ապահովելն է: Հուսամ, ոլորտի և, ինչու ոչ, տնտեսական այլ ճյուղերի խոշոր մասնակիցները կհետևեն այս օրինակին:

Մշակույթ մտցնելու քաջության համար հատուկ շնորհակալություն Սամվել Ալեքսանյանին աշխատանքը սկսելու, ինչպես նաև Արմեն Ստեփանյանին՝ այն ավարտին հասցնելու համար:

Իսկ դիտողություններս և առաջարկություններս կներկայացնեմ այլ հարթակում՝ կառուցողական քննարկման նպատակով:

Կեցցե՛ք»:

Asekose.am-ին հաջողվեց  ճշտել, որ Լիլյա Շուշանյանը ԶՊՄԿ-ում ոչ մի օր չի աշխատել։

Լուսանկարը՝ Լիլիա Շուշանյանի ֆեյսբուքյան էջից:

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին