▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք-ադրբեջանական լրտեսների արկածները Հայաստանում շարունակվում են

Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թուրք-ադրբեջանական լրտեսների արկածները Հայաստանում շարունակվում են:

Կարծես, ձանձրանալով «զբոսաշրջությամբ» զբաղվել Երևանում, նրանք որոշեցին շրջել արգելված գոտիներով, օրինակ՝ սահմանային: Սույն տեսանյութում «Արգուն Քոնուկը», ով իրականում Արգուն Քոնուկ չէ և, իհարկե, բլոգեր կամ զբոսաշրջիկ չէ, հատուկ հանձնարարությամբ թափառում է հայ-թուրքական սահմանի երկայնքով:

Իսկ ինչո՞վ են զբաղված ԱԱԾ-ում: Հայաստանից դավաճանաբար հայերին են աքսորում, ազգադավ Փաշինյանի ռեժիմի գոյատևման համար կազմակերպում են նախընտրական PR-արշավներ՝ բերման ենթարկելով հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին, ինչպես նաև կոմպրոմատներ են հավաքում ընդդիմության առաջնորդների վրա:

Ի դեպ, պետք է նշեմ, որ թուրք-ադրբեջանական լրտեսներին, գիտակցաբար կամ անգիտակցաբար, օժանդակում են մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ ոմանք գումարի համար, ոմանք էլ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ջերմ զգացմունքների համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին