Հանրային Ձայն կուսակցությունը և համանուն փաստաբանական գրասենյակը 11.10.2022թ և 30.11.2022թ Նուշիկյան ապա Էգա ՍՊը-ների միջոցով դիմել է քաղաքապետարան, որպեսզի Երևան քաղաքում տեղադրվի կուսակցության և համանուն փաստաբանական գրասենյակի գովազդները:
Երկու դեպքում էլ ստացել ենք մերժում:
Քաղաքապետարանը գտել է, որ «ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ», բովանդակությամբ գովազդային ուրվանկարում նշված անձինք և «Հանրային ձայն» բառակապակցությունն ըստ էության գովազդում է տարբեր հարթակներում տեղադրվող համանուն «հաղորդաշարը», որը չի համապատասխանում գովազդի մասին օրենքի 8-րդ հոդվածին:
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքը սահմանափակում է վարչական մարմնի հայեցողական լիազորությունները, այն է եթե ընդունվել է մի որոշում, մի հիմքով, ապա նույն տրամաբանությունը պետք է տարածվի նաև նմանատիպ այլ դեպքերում:
Մեր դեպքում Քաղաքապետարանը Հանրային Ձայն կուսակցությունը և համանուն փաստաբանական գրասենյակի գովազդը, անունը ասոցացրել է Հանրային Ձայն, չգրանցված, որևիցե իրավաբանական կարգավիճակ չունեցող , արտերկրում եթեր դուրս եկող հաղորդաշարի հետ:
Ելնելով Քաղաքապետարանի կողմից արձանագրված գովազդի տեղադրման մերժման հիմքերից գտնում ենք, որ առկա է քաղաքապետարանի կողմից հայացողական լիազորությունների նույնականության խնդիր, այն է
Թուրքական «Բարօրություն» կուսակցության կարգախոսն է «Burada gelecek var», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա»:
ՀՀ ում գործող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կարգախոսը 2021թ-ի ԱԺ և դրան հաջորդող տեղական ինքնակառավարման ընտրություններին նույնպես եղել է «Ապագա կա» կամ թուրքերենից թարգմանաբար «Burada gelecek var»:
ՀՀ ում գործող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության լոգոն ձեռքսեղմումն է:
Թուրքիայում արտադրվող ապրանքների մեծամասնության վրա դրված է ձեռքսեղմում լոգոն, որը գրեթե նույնն է ՔՊ կուսակցության լոգոյի հետ:
Թուքական ձեռքսեղմում լոգոյի վրա թուրքերեն գրված է «yerli üretim», որը հայերեն թարգմանվում է «հայրենական արտադրություն»:
Այլ կերպ ասած՝
- Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության «Ապագա կա» կարգախոսը ասոցացվում է Թուրքական «Բարօրություն» կուսակցության «Burada gelecek var», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա» և փաստացի ՀՀ տարածքում գովազդում է Թուրքական «Բարօրություն» կուսակցությունը:
- ՀՀ ում գործող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ձեռքսեղմում լոգոն ասոցացվում է Թուքական տեղական արտադրությունը գովազդող ձեռքսեղմում լոգոյի հետ, որի վրա թուրքերեն գրված է «yerli üretim», որը հայերեն թարգմանվում է «հայրենական արտադրություն»:
- Փաստացի ՀՀ ում գործող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական «Ապագա կա» կարգախոսը ՀՀ ում գովազդում է Թուրքական «Բարօրություն» կուսակցությանը, իսկ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության լոգոն գովազդում է թուրքական հայրենական արտադրությունը:
Այն որ ՀՀ հասարակությունը հենց վերը նշված կերպ է ասոցացնում ՔՊ կուսակցության լոգոն և կարգախոսը ապացուցվում է համացանցում և ՀՀ ում գործող կայքերում նույնաբովանդակ հրապարակումներով, մասնավորապես՝
zham.am և այլն:
Գտնում եմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Երևան քաղաքում թուրքական հայրենական ապրանքի և թուրքական Բարօրություն կուսակցության գովազդը նույնպես ընկնում է գովազդի մասին օրենքի 8-րդ հոդվածի սահմանափակումների տակ և դրանք պետք է հեռացվեն, քանի որ դրանք՝
ա) վարկաբեկում է բարոյականության համընդհանուր և ազգային նորմերը.
Քաղաքապետարանի կողմից մեր դիմումը մերժվելու դեպքում Հանրային Ձայն կուսակցությունը կդիմի դատարան, Երևանի քաղաքապետին թուրքական գովազդը Երևանից վերացնելու պահանջով:
Հանրային Ձայն կուսակցության Նախագահ՝ Արտակ Գալստյան