▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան իսլամիստ ծայրահեղականների գործունեության մեղսակիցն Է

Արաբական Միացյալ Էմիրություններում  լույս տեսնող «Խալիժ» թերթը գրել է, որ գաղտնի ծառայությունների  բոլոր զեկուցումները, մամուլի տեղեկութիւններն ու արդեն  հայտնի տվյալները հաստատում են, որ մուսուլման ծայրահեղականները թուրքական տարածքներն  օգտագործում են  որպես  աշխարհի չորս կողմերից  եկող վարձկանների  հավաքավայր, կազմակերպման վայր և ապաստարան՝   Սիրիա և Իրաք մուտք գործելուց առաջ: Այս ամենը կատարվում է թուրքական գաղտնի ծառայությունների  հսկողության տակ: Գրում է «Հորիզոնը»:
Օրաթերթը գրում է, որ թուրքական իշխանությունները ոչ միայն սահմանակից երկիրների ներքին գործերին են  միջամտում, այլև հեռավոր արաբական երկիրները թուլացնելու գործում ևս բացահայտ դերակատարություն ունեն՝ օգտագործելով իսլամական խմբավորումները:

Օրաթերթը նաև ընդգծում է,  որ իսլամ ծայրահեղական կազմակերպությունների  դեմ  ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդի թիվ 2170 բանաձեւը պետք է նկատի ունենա Թուրքիայի նենգ դերակատարությունը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին