▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան սեպտեմբերին կբացի Հայաստանի հետ սահմանը. թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ սեպտեմբերին 21 տարի  ձգվող ընդմիջումից հետո վերաբացվելու  հայ-թուրքական սահմանը: Այդ  ձևով Թուրքիան արդեն երկրորդ անգամ փորձում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:

Առաջին անգամ դա տեղի է ունեցել այս տարի Հայոց ցեղասպանության  նախօրեին, երբ վարչապետ Էրդողանը ցավակցական ուղերձ էր հղել  հայերին:  Ըստ Taraf-ի` Էրդողանն արդեն իսկ հրահանգել է մինչև սեպտեմբեր ավարտել Հայաստանի հետ սահմանը բացելու հետ կապված նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Խոսքը գնում է Ալիջանի սահմանային անցակետի բացման մասին, որը չէր գործում 1993 թվականից:

Կանխատեսումների համաձայն` Ալիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի Հայաստանի ու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: ԱՄՆ-ը մեծապես կողմ է հայ-թուրքական Ալիջանի անցակետի բացումից հետո, Հայաստանն էլ կբացի Մարգարայի մոտ գտնվող անցակետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին