Թուրքական մամուլում շրջանառվում է Հայաստանից Թուրքիա մեկնած ու իսլամ ընդունած հայուհու կենցաղային բարդությունների մասին տեղեկությունը։
Իսլամ ընդունելուց հետո Փընար Սարջան անունն ընդունած 42-ամյա կինը խնդիրներ ունի վառելիքի հետ։ Նրանց պահեստավորված ոչ մեծ քանակի ածուխը սպառվել է, և ներկայում որպես վառելիք են օգտագործում հին հագուստները։
Սարջանը երկու դուստրերի հետ ապրում է Մալաթիայում։ Նա ամուսնալուծվել է իր թուրք ամուսնուց և միանյակ է մեծացնում երեխաներին։
Սարջանը պաշտոնյաներին խնդրել է իրեն օգնություն ցույց տալ, քանի որ իր վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երեխաներից մեկը հիվանդ է. գրում է allTurkey-ը: