▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում չեղյալ են հայտարարվել ամանորյա տոնական միջոցառումները

Թուրքիայի ԶՈՒ ղեկավարությունը չեղյալ է հայտարարել իր հովանավորության տակ անցկացվելիք նոր տարվա տոնական միջոցառումները: Նման որոշման համար պատճառ են ծառայել Թուրքիայի Ջիզրե, Սիլոփի և Սուր շրջաններում շարունակվող բախումները, որոնց ընթացքում մեծ թվով զինվորականներ սպանվում են ու վիրավորվում:

Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ տոնական միջոցառումերը չեղյալ են հայտարարվում` որպես հարգանք զոհված զինվորների հիշատակին և բախումների պատճառով ծանր կացության մեջ հայտնված տեղի բնակչության հանդեպ:

Նշենք, որ վերջին անգամ Թուրքիայում ամանորյա տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել 2012 թվականին` Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին