▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցներին մերկ պահում են ախոռներում.CNN

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ հասկացնել է տվել, որ մտադիր չէ գթասրտություն դրսևորել հեղաշրջման փորձ իրականացնողերի նկատմամբ: Ռազմական հեղաշրջման անհաջող փորձից ընդամենը 2 օր անց սկսվել են մահապատիժը վերականգնելու մասին խոսակցությունները։ Ավելի քան 7000 մարդ կալանավորվել է։ Նրանց պահում են ախոռներում՝ ստորացումների ենթարկելով, ստիպելով մերկանալ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Իրենց հերթին՝ ռազմական հեղաշրջման մասնակիցները խոստացել են վճռականորեն շարունակել իրենց պայքարը ռեժիմի դեմ՝ չնայած անհաջողությանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին