Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Առավոտյան Ադրբեջանի ԱԳՆ «քնաթաթախ» և տպագրական վրիպակներով հրապարակեց այս հաղորդագրությունը (թե ասա տղա էիք, գիշերը հրապարակեիք):
«Թուրքիայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
16.07.2016 թ․
Եղբայրական Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները լրջորեն անհանգստացրել և ցնցել են մեզ։ Սա Թուրքիայի ժողովրդի՝ ժողովրդավարական եղանակով ընտրած կառավարության դեմ մի խմբի իրականացրած հեղաշրջման փորձ է։ Թուրքիայի ժողովուրդը և պետությունը, միակամություն և միասնություն ցուցաբերելով, դուրս եկան սրա դեմ։
Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ եղբայրական Թուրքիայի ժողովրդի և պետության կողքին ենք և վստահ ենք, որ իրավիճակը շատ արագ կմոտենա վերջնական կայունացմանն ու նորմալացմանը»։