Օրերս ԱԺ արտահերթ նիստում բուռն, լուրջ, սկզբունքային, խիստ և արդեն Հայաստանում <<մոդա>> դարձած հումորախառն մթնոլորտում քննարկվեց կառավարության հեղինակած <<Հայասատանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին>> և էլի համանման մի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այնքան երկար են անվանումները, որ չեմ ուզում լրիվ գրեմ, մի խոսքով հավանաբար հասկացաք արդեն:
Ըստ այդ փոփոխությունների պաշտոնաթող նախագահն այսուհետ պետք է ստանա հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: Եթե ներկայումս նախագահի աշխատավարձը 1.322.800 դրամ է, ապա 1-ին և 2-րդ նախագահները պետք է ստանան 925.960 դրամ կենսաթոշակ:
Կարող եք համարել սենսացիա, բայց ես առաջին անգամ, որոշ վերապահումներով, մասնակիորեն համաձայն եմ Զարուհի Փոստանջյանի հետ...
Թող երկու նախկին նախագահն էլ, որոնք շատ լավ <<գոյատևում են>>, հրաժարվեն կամ իրենց այդ գումարները, պալատները հանձնեն մանկատներին ու ծերանոցներին:
Այո′, թող թոշակի անցած մանկավարժների, պետական ծառայողների, բանվորների, ոստիկանների, զինվորականների, բուժաշխատողների, մյուսների նման ստանան սիմվոլիկ 41.000 դրամ թոշակ և շատ չէ, գոնե մի եռամսյակ ապրեն ծայրամասերի բազմաբնակարան շենքերից մեկում: Թող մասնակիորեն զգան թոշակառու տատիկ-պապիկների վիճակը և տեսնեն գոնե 3 ամիս կդիմանան, թե՞ ոչ և նոր հետո ցախավելին հեծած թռնեն, ելույթ ունենան Թատերական և մյուս հրապարակներում: Ես համոզված եմ, որ անգամ իրենց այդ բարձր կենսաթոշակով էլ չեն դիմանա, հաստատ…
Հասկանում եմ, որ պետություն ենք, որ պարտավոր ենք, որ այդպես է պետք, որ այդպես է ընդունված…Ուղեղս հասկանում է, սիրտս, հոգիս` ոչ…
Դե թող ուրեմն հանգիստ նստեն իրենց պալատներում ու քաղաքականությամբ չզբաղվեն…
ԱԺ-ում ընդամենը մեկ հոգի դեմ քվեարկեց ու այդ մեկը պարզ է` ով էր…Իսկ ու՞ր էր ամենատես աչքի մասնագետ Լյովիկ Զուրաբյանը…Ու՞ր էիք ԲՀԿ-ի, <<Ժառանգության>>, ՀԱԿ-ի <<սկզբունքային>>, <<օբյեկտիվ>>, մեծ-մեծ <<փրթող>>, պաթետիկ ոճով ելույթ ունեցող պատգամավորներ…Հը՞, չկայի՞ք…Լավ է երևի գոնե պամպերսով եք եղել…
Օրերս ԱԺ արտահերթ նիստում բուռն, լուրջ, սկզբունքային, խիստ և արդեն Հայաստանում <<մոդա>> դարձած հումորախառն մթնոլորտում քննարկվեց կառավարության հեղինակած <<Հայասատանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին>> և էլի համանման մի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այնքան երկար են անվանումները, որ չեմ ուզում լրիվ գրեմ, մի խոսքով հավանաբար հասկացաք արդեն:
Ըստ այդ փոփոխությունների պաշտոնաթող նախագահն այսուհետ պետք է ստանա հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: Եթե ներկայումս նախագահի աշխատավարձը 1.322.800 դրամ է, ապա 1-ին և 2-րդ նախագահները պետք է ստանան 925.960 դրամ կենսաթոշակ:Կարող եք համարել սենսացիա, բայց ես առաջին անգամ, որոշ վերապահումներով, մասնակիորեն համաձայն եմ Զարուհի Փոստանջյանի հետ...
Թող երկու նախկին նախագահն էլ, որոնք շատ լավ <<գոյատևում են>>, հրաժարվեն կամ իրենց այդ գումարները, պալատները հանձնեն մանկատներին ու ծերանոցներին:
Այո′, թող թոշակի անցած մանկավարժների, պետական ծառայողների, բանվորների, ոստիկանների, զինվորականների, բուժաշխատողների, մյուսների նման ստանան սիմվոլիկ 41.000 դրամ թոշակ և շատ չէ, գոնե մի եռամսյակ ապրեն ծայրամասերի բազմաբնակարան շենքերից մեկում: Թող մասնակիորեն զգան թոշակառու տատիկ-պապիկների վիճակը և տեսնեն գոնե 3 ամիս կդիմանան, թե՞ ոչ և նոր հետո ցախավելին հեծած թռնեն, ելույթ ունենան Թատերական և մյուս հրապարակներում:
Ես համոզված եմ, որ անգամ իրենց այդ բարձր կենսաթոշակով էլ չեն դիմանա, հաստատ…Հասկանում եմ, որ պետություն ենք, որ պարտավոր ենք, որ այդպես է պետք, որ այդպես է ընդունված…Ուղեղս հասկանում է, սիրտս, հոգիս` ոչ…Դե թող ուրեմն հանգիստ նստեն իրենց պալատներում ու քաղաքականությամբ չզբաղվեն…ԱԺ-ում ընդամենը մեկ հոգի դեմ քվեարկեց ու այդ մեկը պարզ է` ով էր…Իսկ ու՞ր էր ամենատես աչքի մասնագետ Լյովիկ Զուրաբյանը…Ու՞ր էիք ԲՀԿ-ի, <<Ժառանգության>>, ՀԱԿ-ի <<սկզբունքային>>, <<օբյեկտիվ>>, մեծ-մեծ <<փրթող>>, պաթետիկ ոճով ելույթ ունեցող պատգամավորներ…Հը՞, չկայի՞ք…Լավ է երևի գոնե պամպերսով եք եղել…
Ռոբերտ Մելքոնյան