▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող ԼՂՀ-ն Բերձորի կապակցությամբ հայտարարություն անի. Վարդան Բոստանջյան

 

Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ տեղի ունեցած միջադեպին, ասաց, թե մասնակիցներն ըստ էության Արցախի հերոսներ էին, և նրանք չպետք է հայտնվեին այդ միջադեպի մեջ:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պետք է առավելագույնս օբյեկտիվ հետաքննեն Բերձորի դեպքերը։ժողովրդավարության զարգացման մակարդակով Ղարաբաղը առաջ է անցել շատ երկրներից։ Եվ որպեսզի այդ միտումը շարունակվի, Ղարաբաղի իշխանությունները ՀՀ քաղաքական գործընթացներից անկախ պետք է քննեն միջադեպը։
«Ավելի լավ կլինի, եթե Ստեփանակերտը հանդես գա հայտարարությամբ, թե տեղի է ունեցել տհաճ միջադեպ, որի մեղավորները կպատժվեն»,- հավելել է նա։

Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ տեղի ունեցած միջադեպին, ասաց, թե մասնակիցներն ըստ էության Արցախի հերոսներ էին, և նրանք չպետք է հայտնվեին այդ միջադեպի մեջ:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պետք է առավելագույնս օբյեկտիվ հետաքննեն Բերձորի դեպքերը։ ժողովրդավարության զարգացման մակարդակով Ղարաբաղը առաջ է անցել շատ երկրներից։ Եվ որպեսզի այդ միտումը շարունակվի, Ղարաբաղի իշխանությունները ՀՀ քաղաքական գործընթացներից անկախ պետք է քննեն միջադեպը։
«Ավելի լավ կլինի, եթե Ստեփանակերտը հանդես գա հայտարարությամբ, թե տեղի է ունեցել տհաճ միջադեպ, որի մեղավորները կպատժվեն»,- հավելել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին