▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թողարկվել են 200 դրամ անվանական արժեքով նոր մետաղադրամներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին, որոնք շրջանառության մեջ են դրվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից: 

ԿԲ կայքը տեղեկացնում է, որ շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրերով,  ինչպես նաև դարձերեսի պատկերով կրկնում են 2003 թ. թողարկման  200 դրամ  անվանական արժեքով շրջանառու մետաղադրամը: Հիշատակային մետաղադրամի քաշը 4,5 գրամ է, տրամագիծը՝ 24 մմ, դրամաշուրթն ատամնավոր է:

        
«Կաղնի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են կաղնու ընձյուղներ:

 

 

 

 

 

 

«Սոսի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են սոսիի ընձյուղներ:

 

 

 

 

 


«Ուռենի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են ուռենու ընձյուղներ:  

 

 

 

 



«Հաճարենի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են հաճարենու ընձյուղներ:

 

 

 

 

 



«Սոճի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են սոճիի ընձյուղներ:

 

 


 

 

 

 

 

 


«Բարդի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են բարդու ընձյուղներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին