▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թվիթերում #հայերեն հեշթեգն արդեն աշխատում է

 

Թվիթերի հայաստանցի եւ հայալեզու օգտատերերն այսօր առավոտվանից իրար աչքալուսանք են տալիս՝ արդեն կարելի է նաեւ հայերեն հեշթեգեր օգտագործել: Օրինակ՝ #հայերեն:
Հեշթեգը զուտ թվիթերյան տեխնոլոգիա է, որ հետագայում կիրառվել է նաեւ այլ սոցիալական մեդիա կամ բլոգերական համակարգերում՝ Ֆեյսբուքում, Ինսթագրամում, Թամբլրում եւ այլուր: Այն օգտատերերին օգնում է արխիվացնել որոշակի թեմայով թվիթերյան գրառումները եւ դրանք հեշտ որոնելի դարձնել այլ օգտատերերի համար:
Հեշթեգ կիրառող օգտատերը բանալի բառից առաջ դնում է # նշանը: Օրինակ՝ եթե Թվիթերում տեղեկատվություն եք փնտրում Հայաստանի մասին, ամենահարմարը #Armenia հեշթեգն օգտագործելն է:
Թվիթերում հեշթեգերն օգտագործվում են 2006 թվականի մարտի 21-ից: Մինչեւ այսօր հայերենով գրառման մեջ օգտատերերը հեշթեգերը սովորաբար գրում էին անգլերեն կամ ռուսերեն: Ասենք՝ «հայկական» բառը հեշթեգ դարձնելու համար կարելի է գրել լատինատառ #haykakan կամ #Armenian կամ ռուսերեն՝ #Армянский: Հիմա հնարավոր է օգտագործել հայերեն հեշթեգը՝ #հայկական:
Հայերեն հեշթեգերի խնդիրը Թվիթերի հայաստանցի օգտատերերը բարձրացրին դեռ անցյալ տարի, երբ Երեւանում էր Թվիթերի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը: Նա նախ զարմացավ, որ հայերենով հեշթեգերը չեն աշխատում, հետո խոստացավ օգնել խնդրի լուծմանը: Փաստորեն օգնեց:
Մինչ հայերեն հեշթեգերի ներդրումը, Թվիթերը Հայաստանի համար ակտիվացրել էր նաեւ կարճ հաղորդագրության (sms) միջոցով թվիթերյան գրառումներ կատարելու հնարավորությունը:
Ինչու՞ են հայերեն հեշթեգերն օգտակար:
Ակնկալվում է, որ՝
Թվիթերում հայերենով գրառումների թիվը կաճի, քանի որ հարմար է հայերեն տեքստում հայերեն հեշթեգ օգտագործելը:
Ինչպես նկատեց գործընկերս՝ Արթուր Պապյանը, Գուգլի որոնման համակարգում թվիթերյան գրառումների ինդեքսավորումը հնարավորություն կտա գտնել նաեւ հայերեն գրառումները:

media.am-ը գրում է, որ թվիթերի հայաստանցի եւ հայալեզու օգտատերերն այսօր առավոտվանից իրար աչքալուսանք են տալիս՝ արդեն կարելի է նաեւ հայերեն հեշթեգեր օգտագործել: Օրինակ՝ #հայերեն:
Հեշթեգը զուտ թվիթերյան տեխնոլոգիա է, որ հետագայում կիրառվել է նաեւ այլ սոցիալական մեդիա կամ բլոգերական համակարգերում՝ Ֆեյսբուքում, Ինսթագրամում, Թամբլրում եւ այլուր: Այն օգտատերերին օգնում է արխիվացնել որոշակի թեմայով թվիթերյան գրառումները եւ դրանք հեշտ որոնելի դարձնել այլ օգտատերերի համար:
Հեշթեգ կիրառող օգտատերը բանալի բառից առաջ դնում է # նշանը: Օրինակ՝ եթե Թվիթերում տեղեկատվություն եք փնտրում Հայաստանի մասին, ամենահարմարը #Armenia հեշթեգն օգտագործելն է:
Թվիթերում հեշթեգերն օգտագործվում են 2006 թվականի մարտի 21-ից: Մինչեւ այսօր հայերենով գրառման մեջ օգտատերերը հեշթեգերը սովորաբար գրում էին անգլերեն կամ ռուսերեն: Ասենք՝ «հայկական» բառը հեշթեգ դարձնելու համար կարելի է գրել լատինատառ #haykakan կամ #Armenian կամ ռուսերեն՝ #Армянский: Հիմա հնարավոր է օգտագործել հայերեն հեշթեգը՝ #հայկական:
Հայերեն հեշթեգերի խնդիրը Թվիթերի հայաստանցի օգտատերերը բարձրացրին դեռ անցյալ տարի, երբ Երեւանում էր Թվիթերի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը: Նա նախ զարմացավ, որ հայերենով հեշթեգերը չեն աշխատում, հետո խոստացավ օգնել խնդրի լուծմանը: Փաստորեն օգնեց:
Մինչ հայերեն հեշթեգերի ներդրումը, Թվիթերը Հայաստանի համար ակտիվացրել էր նաեւ կարճ հաղորդագրության (sms) միջոցով թվիթերյան գրառումներ կատարելու հնարավորությունը:
Ինչու՞ են հայերեն հեշթեգերն օգտակար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին