▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղաս դեռ թույլ է. դպրոցականի դանակահարման դեպքի մանրամասները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հունվարի 29-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Գևորգ Էմինի անվան էիվ 182 ավագ դպրոցում: Դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից մեկը դանակով հարվածել է 12-ի 3 դասարանի աշակերտ Սամվել Մարտիրոսյանին:

Սամվելի մայրը՝ Սահականույշը, Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 օր առաջ տեղի ունեցած վեճը թեժացել է հունվարի 29-ին, երբ Սամվելի զուգահեռ դասարանի աշակերտներից մեկը դասամիջոցին դասարանում նստած Սամվելին դանակ է ցույց տվել և հայհոյել է. «Սամվելը գնացել է դեպի հայհոյողը և այդ ընթացքում հայհոյողի կողքին նախորդ օրվա վեճից հայտնի տղաներն են հայտնվել ու հարձակվել են Սամվելի վրա և հարվածը տեղի է ունեցել, Սամվելը չի էլ հասկացել, թե ով է եղել խփողը: Էդտեղ շատ տղաներ են հավաքված եղել ու շատերի մոտ  դանակ եղել է, դրա համար Սամվելը կասկածում է, թե ով է իրականում իրեն խփել: Չնայած Հակոբ անունով տղան, որ հենց հայհոյողն է եղել, ոստիկանությունում ասել է, թե ինքն է դանակահարողը»,-տեղեկացրեց Սամվելի մայրը:

Դեպքի հետ կապված դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալավերդյանը Asekose.am-ին փոխանցեց, որ երեխաները վեճ են ունեցել, հունվարի 27-ին, տղաներով վիճել են բակում, իսկ հունվարի 29-ին, երբ եկել են դպրոց, նորից իրար տեսել բռնկվել են և վեճը շարունակել են դպրոցում:
Դասամիջոցին ընդամենը 2 րոպե կռվել են և դեպքը տեղի է ունեցել:

«Երբ ես դուրս եկա կաբինետից, Սամվելն արդեն վիրավոր էր, իջնում էր աստիճաններով և ես միանգամից տնտեսվարին ասացի, որ իր ավտոմեքենայի բանալիները բերի, նույնիսկ շտապօգնություն չենք զանգել, որ հանկարծ ժամանակ չկորցնենք: Արագ դուրս եկանք և երեխային անմիջապես վայրկյանական հասցրել ենք հիվանդանոց, ոչ մի րոպե անօգնական վիճակում չի մնացել: Ես թողել եմ դպրոցը և Սամվելի հետևից վազել եմ հիվանդանոց»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը:

Սամվելին տեղափոխել են Կենտրոնական զինվորական հոսպիտալ և նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք:
Սամվելի մոր խոսքով՝ ծակվել է նաև իր որդու թոքի մի հատված, և 5 սանտիմետր տրամագծով թոքից հեռացրել են:

«Տղաս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, դեռևս թույլ է, բժիշկներն ասել եմ 2 ամիս դեռ ցավեր կունենա, ջերմությունը չի կարգավորվում»,-ասաց Սահականույշը:

Նա նշեց, որ որդին պարապող երեխա էր, կռվարար չէր և անգամ վիրահատությունից հետո, երբ արթնացել է առաջին խնդրանքն այն է եղել, որ հանկարծ հակառակ կողմի տղաներին չնեղեն:

«Ինքը հիմա բացի այն, որ առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերեց, նաև հետագա ճակատագիրը լրիվ փոխվում է: 12-րդ դասարան է, անընդհատ պարապում էր, 18 թռիչք է կատարել օդապարիկով, պետք է օդաչու դառնար, բայց հիմա ոչինչ հստակ չէ, չգիտենք՝ կկարողանա շարունակել»,-հուսահատված ասում էր տիկին Սահականույշը:

Դեպքի առթիվ հունվարի 29-ին Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երեւանի բնակիչ, թիվ 182-րդ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբը:

Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժիմեջ մտած դատավճռով:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին