▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում 4 հոգի, որոնցից մեկը՝ դիմակավորված, կողոպտել է առեւտրականի՝ հափշտակելով 30 հազար դոլար

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր չափի գումարի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ժամը 06:50-ի սահմաններում 4 անհայտ անձինք, որոնցիցի մեկը՝ դիմակավորված, մոտեցել են Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 1–ին նրբանցքի 5-րդ տան բնակիչ Գագիկ Ս.-ին, որն այդ պահին իր Oepl մակնիշի ավտոմեքենայի շարժիչն էր միացնում, և նրանից հափշտակել են 30 հազար դոլար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գագիկ Ս.-ն Վանաձորում զբաղվում է առևտրով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին