▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում փողոցներն ու մայթերն անանցանելի էին դարձել․ իշխանությունը քարոզարշավով էր զբաղված

Վանաձոր քաղաքում դեկտեմբերի 1-ին անսպասելի ձյուն էր եկել, ինչի հետևանքով փողոցներն ու մայթերն անանցանելի էին դարձել։

Քաղաքում տեղական իշխանությունները չէին էլ մտածում ձյունը մաքրելու կամ աղ լցնելու մասին։ Բազմաթիվ քաղաքացիներ ֆեյսբուքյան գրառումներով էին փորձում գտնել իշխանականներին, որ պահանջեն գոնե մաքրել քաղաքը։

Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, ով ընդամենը մեկ ամիս է ինչ նշանակվել է այդ պաշտոնին ոչինչ չի արել։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էլ ՔՊ թեկնածուն է, ով զբաղված էր ավելի կարևոր գործով՝ քարոզարշավ էր իրականացնում՝ խոստանալով բարեկարգ ու մաքուր քաղաք, այն պայմաններում, երբ աննախադեպ տեղումների ժամանակ ձյուն մաքրող չկար։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին