▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել նախկին քաղաքապետի տղայի և էդմոն Մարուքյանի եղբոր միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 9-ին, վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն» ԳՏԱ խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 43-ամյա Քրիստ Մարուքյանի միջև:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակից են եղել ևս մի քանի հոգի և կան տեղեկութուններ, որ նրանք, հնարավոր, է մարմնական վնասվածքներ ստացած լինեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տղան է, իսկ Ք. Մարուքյանը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրն է, ով Վանաձորի քաղաքապետի թեկնածու էր: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին