▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանին ու Սասուն Խաչատրյանին գաղտնալսել են ԱՊՀ-ից. Քննչական կոմիտեի ղեկավարը նոր տվյալ է ասում

Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում պատասխանել է այն հարցինթե գաղտնալսումների աղմկահարույց գործով ի՞նչ արդյունքներ ունեն, որևէ եզրակացության եկե՞լ են:

/filemanager/uploads/hayk_grigoryan_qk_naxagah.jpg

Այս մասին գրում է aravot.am-ը, ում հետ զրույցում Հայկ Գրիգորյանը նշել է.

«Մեզ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել են այդ ֆայլերը: Հայաստանից չի: Հարցաքննության շահերից ելնելով՝ ես կգերադասեմ այդ գործից չխոսել: ԱՊՀ-ից է»:

Հիշեցնենք, որ ՔԿ ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, որ վարկածներից մեկն այն է, որ գաղտնալսումն արել են արտերկրում՝ հայերի կողմից.

«Այդ հարցին մենք կպատասխանենք այն ժամանակ, երբ կհայտնաբերենք այդ անձին, ում հետ կապվում է»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին