Տեղեկացրել ենք համացանցում տարածված տեսանյութի մասին, որտեղ Վանգան խոսում է Ադրբեջանի մասին, երբ 1990-ականների սկզբին բուլղարացի աշխարհահռչակ պայծառատեսին այցելել էին մի խումբ ադրբեջանցի լրագրողներ` իմանալու վերջինիս կանխատեսումները ընթացող պատերազմի և ընդհանրապես Ադրբեջանի ճակատագրի մասին:
Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ու ֆինանսական ճգնաժամն առիթ են դարձել, որ համացանցի հայ օգտատերերը կրկին ակտիվ խոսակցություններ վարեն Ադրբեջանի անկման մասին` Վանգայի կանխատեսումների վերաբերյալ:
Այս մասին հիշեցվում է Առեղծվածներ ինտերնետային հաղորդման յութուբյան էջում` նշելով նաև, որ Վանգան ասել է` Տեսնում եմ ոսկի, որը երջանկություն չի բերի, ձեր բերրիությունը հօդս կցնդի... Ըստ Վանգայի` Ադրբեջանի անկումը տեղի կունենան 2023 թվականին` իրեն ադրբեջանցի լրագրողների այցելությունից 30 տարի հետո: