ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Ինքնաթիռի մոտ Փաշինյանին մոտեցել է Ռուսաստանում մեկնարկող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խորհրդանիշ «Զաբիվակա» գայլը: Նրանք խորհրդանշական հարվածներ են կատարել գնդակով:
Նշենք, որ այս պահին ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել.

«Աշխատանքային այցով Հանդիպումներ կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Կմասնակցենք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, ներկա կլինենք Ռուսաստան-Սաուդյան Արաբիա բացման խաղին: Լավ եղեք»:


