▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը կունենա մեկ նստավայր, իսկ Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվում Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը:

Արտակ Զեյնալյանը նեկայացրեց վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Նա նշեց, որ հաշվի առնելով վերոշարադրյալը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու  «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

 

 

 

 

 

 

 

 

 

Խնդրին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս որոշումն ընդունվում է օրենքի պահանջը տեխնիկապես կատարելու համար:

«Տարօրինակ իրավիճակ է, երբ վարչապետը երկու շենքում է գտնվում: Մենք, ամենեւին, չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել: Հիմա քննադատություն է հնչում, որ կառավարություն գալով մենք մոռացել ենք, թե ինչն ենք քննադատել, դա ամենևին այդպես չէ: Այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք։ Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, և այդ նստավայրը մենք կվերադարձնենք ՀՀ նախագահին, ինչպես նախկինում եղել է: Այս պահին մենք մի քանի խնդիրներ ունենք լուծելու:

Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը և արարողակարգային որոշակի պարտականություններ կան, որը կապված է շենքային պայմանների հետ: Հնարավորինս կարճ ժամանակում այս հարցը կլուծենք: Ես տևական ժամանակ է, աշխատում եմ Կառավարությունում, դա նաեւ հարմար է եւ այս հարցում ինստիտուցիոնալ մոտեցում կցուցաբերենք: Վարչապետը կունենա մեկ նստավայր, իսկ Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին