▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը պետք է ոտքով ման գար, դրա համար չեկավ. Սամվել Բալասանյան

Հունվարի 28-ին նախատեսված էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Գյումրի: Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը հետաձգվել է՝ պայմանավորված եղանակային ոչ բարենպաստ պայմաններով: Այս մասին   «Ցայգ » ՀԸ-ին  տեղեկացրել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետի խոսքով, վարչապետը Գյումրի կժամանի առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը Գյումրի էր ժամանելու գործարարների և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: Այցի շրջանակներում քննարկվելու էր Գյումրին բիզնես կենտրոն դարձնելու և տուրիզմը զարգացնելու նպատակով ներդրումային ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին