▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի անվանը սպասելիս. Ասուլիս ՀՀԿ կենտրոնական գրասենյակում

CivilNet.am-ի ուղիղ միացումը ՀՀԿ-ի Կենտրոնական գրասենյակից, որտեղ Հանրապետական կուսակցությունն ամփոփելու  է իր Գերագույն մարմնի դռնփակ նիստի արդյունքները:

Նշենք, որ  ՀՀԿ-ի Կենտրոնական գրասենյակում ավարտվել է  Հանրապետական կուսակցության  Գերագույն մարմնի դռնփակ նիստը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ 13-րդ վարչապետի անուն ազգանունը կհայտարարվի երկուշաբթի երեկոյան, քանի որ այդ հարցով ՀՀԿ-ում քննարկումները դեռ չեն ավարտվել,  քաղաքական կոնսուլտացիաները նույնպես շարունակվում են:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պաշտոնաթող վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես մասնակցել է  ՀՀԿ ԳՄ դռնփակ նիստին:

Էդուարդ Շարմազանովի խոսքն` ուղղված լրագրողներին`CivilNet.am-ի տեսանյութի ամենավերջում` 45-րդ րոպեին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին