▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից պաշտոնից ազատման դիմում չի ստացել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ազատման դիմում վարչապետի աշխատակազմն այս պահի դրությամբ չի ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե Արշակյանը մարտի 30-ի ուշ երեկոյան հրաժարական է տվել:

«Այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից ազատման դիմում չի ստացել»,- նշեց Գևորգյանը։

 Նշենք, որ Հակոբ Արշակյանը ժամեր առաջ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։

Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։

Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն ամբողջությամբ կառուցում է պացիենտի շնչառական ապարատի մաթեմատիկական մոդելը և համապատասխան ալգորիթմների միջոցով անհրաժեշտ ծավալներով փոխարինում է շնչառական համակարգին։

Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։

Շնորհավորում եմ «Ինժեներական ասոցիացիային», «Ինժեներական քաղաքին», «ԵԻԱ ինժեներինգ» ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին` արձանագրված հաջողության համար։

Հուսանք, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը»,-գրել է նա՝ նաև տեսանյութ ներկայացնելով։

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին